Ազգային անվտանգության կողմից, երեկ վնասազերծված հանցախմբի տաս անդամներից երեքն Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչներ են։ Հարազատների և գյուղապետի պնդմամբ՝ երբեք աչքի չեն ընկել արտասովոր պահվածքով և կասկածելի գործունեությամբ։
Արթուր Եղիազարյանի, Վաղինակ Ստեփանյանի և Ավետիս Բարոյանի հարազատները նշում են՝ տանից սկսել են հաճախակի բացակայել այս տարվա սեպտեմբեր ամսվանից սկսած։
Արթուր Եղիազարյանի հայրը՝ Զորիկ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ է եղել, որ որդին վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ գիշերում է Նորք Մարաշում վարձակալած տանը։ Արթուրը հորը պատմել է, որ այդ տանը պահում են գյուղամթերք, որն արտահանում են Մոսկվա։
Զորիկ Եղիազարյանը պատմեց նաև, որ գարնանն իրենց տանը հյուրընկալել են նաև Արթուր Վարդանյանին։ Եկել էր Ռուսաստան գյուղմթերք արտահանելու վերաբերյալ իր որդու հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու։
Կարդացեք նաև
Վերջին անգամ Արթուր Եղիազարյանը հորն ասել է, թե ևս երեք գիշեր կմնա Նորք Մարաշի վարձակալած տանը, այնուհետև կվերադառնա տուն։
Զորիկ Եղիազարյանը հավաստիացնում է՝ որդին քաղաքական անցուդարձով չի հետաքրքրվել։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում
սիրայօժար իրաւաբանական խորհուրդ, ձերբակալվողներու ծնողներին եւ ընդհանրապէս բարեկամներին ու ընկերներին՝
մի խօսիք.
յայտարարութիւն մի ընէք – ոչ հանրային, ոչ ել ոչ մէկի –
պարզապէս լռեցէք
օրինակի համար, վերեւ, այդ խեղճ հօր բոլոր ըսաները կարող են օրինապէս գործածուիլ իր զաւակին դէմ.