Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Մանարյան. Կարծում եմ՝ հայ ժողովուրդը կկարողանա դժվարությունները հաղթահարել

Նոյեմբեր 26,2015 20:30

«Հայաստանի մտավորականների խորհուրդը» նոյեմբերի 26-ին գումարել էր իր հերթական համաժողովը: Համաժողովին ներկա էր նաեւ Երվանդ Մանարյանը, նա իր ելույթի ընթացքում անդրադարձավ Վարդուհի Վարդերեսյանի մահվանը՝ նշելով, որ  գեղեցիկ մեկը հեռացավ մեզնից, նա խնդրեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել դերասանուհու հիշատակը:

Երվանդ Մանարյանը խնդրեց լրջորեն վերաբերվել իրավիճակին, քանի որ այն առնչվելու է յուրաքանչյուրի ընտանիքի. «Սա երկրի հարցն է, մենք երկիր ենք ավանդում մեզնից հետո եկողներին, հնարավորինս սկզբունքային: Այդ պատասխանատվությունը մեզնից անբաժան լինի: Ինձ թվում է այստեղ սպիտակ գլուխներն ավելի շատ են, դա երեւի նրանից է, որ պատասխանատվությունը շատ է այս օրերին: Ցանկալի կլինի, որ մենք կարողանանք այդ կամուրջն անցնել այնպես, որ իմանանք ունենալու ենք հաղթանակ, որ ոգու հաղթանակ լինի, որ մեր զավակները մեզնից չամաչեն: Մենք չենք լինի երեւի, ես իմ տարիքից ելնելով եմ ասում, բայց ես գիտեմ, որ իմ թոռները եւ ծոռներն այս հարցերին կանդրադառնան, երբ չեն կարողանա ինձ հետ խոսքի բռնվել, բայց ես գիտեմ, ինչ եմ թողնում»:

Երվանդ Մանարյանը նշեց, որ հավաքները հենց այնպես չեն անցկացնում, դրանց միջոցով պետք է կարողանալ ոգին փոխանցել շրջապատին: Նա հայտարարեց, որ կարծում է, հայ ժողովուրդը կկարողանա այդ դժվարությունները հաղթահարել:

«Պատասխանատվությունը մենք բոլորս պետք է զգանք, եւ կարողանանք հասցնել իր ճիշտ ավարտին: Մեծ երկիր ենք ունեցել, երկրի կեսը լավ է, ինչպես վայել է աշխարհին, բայց չպետք է մոռանանք մյուս կեսի մասին»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30