Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պետք է բացատրություն տան` այս տղան հերո՞ս է, թե՞ ահաբեկիչ է»

Նոյեմբեր 26,2015 20:07

«Հայաստանի մտավորականների ֆորումը» նոյեմբերի 26-ին գումարեց իր հերթական համաժողովը: Մտավորականների խորհուրդը ընդունել է կոչ, բանաձեւ, որով առաջարկում է սահմանադրական փոփոխություններին ներգրավված բոլոր կողմերին սթափ գնահատել աշխարհում, տարածաշրջանում եւ հատկապես երկրում ժամ առ ժամ փոփոխվող ծայրագույն լարված իրավիճակը եւ գործադրել բոլոր անհրաժեշտ քայլերը հանրաքվեի անցկացման որոշումը չեղարկելու համար: Ֆորումը կոչ է անում ազգային, քաղաքական, հասարակական կառույցներին եւ ողջ հայությանը հետայսու հանդես գալ եւ մասնակցել միայն այնպիսի գործընթացների, որոնք ուղղված են հայ ժողովրդի եւ նրա տարածքային ամբողջականության վերականգմանը, անկախ պետության հզորացմանը: Ֆորումի ավագանին կոչը ուղարկելու է Սերժ Սարգսյանին եւ հանդիպում է պահանջելու:

Համաժողովի ընթացքում ֆորումի անդամ Գառնիկ Սարգսյանը իր ելույթի ընթացքում ասաց, որ Հայաստանը պետք է մասնակցի սփյուռքի համար ճակատագրական հարցերը քննարկման գործին, նույնը եւ սփյուռքը պետք է մասնակից լինի Հայաստանի համար ճակատագրական հարցերի քննարկմանը: Ըստ նրա, այդ գործերով պետք է մտավորականությունը զբաղվի. «Մտավորականը այսօր բժշկի նման պատասխանատվություն ունի: Նա պետք է զբաղվի ժողովրդի առողջությամբ: Իսկական բժիշկը հարցի պատճառները ման կգա, եւ կլուծի, իսկ ոչ իսկական բժիշկը երեւույթները ման կգա: Արդեն ուշ է, որ մենք մեր ճակատագրական հարցերին պետք է արմատական լուծումներ առաջարկենք եւ գործի անցնենք»:

Նա նշեց, որ վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանը անհասկանալի է դարձել սփյուռքի համար. «Մենք ունեցանք արտագաղթի Հայաստան, սեփականաշնորհման Հայաստան: Սա հասկանալի չէ սփյուռքի համար, եւ գործող իշխանությունները տարբեր ժամանակաշրջաններում, ոնց որ շարունակեցին այդ անհասկանալիությունը խորացնելը: Վերջին օրինակը երեկ չէ մյուս օրն էր, երբ Քեսաբի ազատագրման գործունեությամբ զբաղվածին ներկայացնում են ահաբեկիչ, մենք տեղեկություն չունենք»:

Գառնիկ Սարգսյանը նկատեց, որ Արթուր Վարդանյանին ներկայացնում են որպես սիրիահայ. «Ո՞ւր է վերահսկողությունը: Պաշտոնյաները պետք է բացատրություն տան այս տղան հերո՞ս է, թե՞ ահաբեկիչ է: Եթե ահաբեկիչ է, ուրեմն՝ վտանգ կա»:

Նա հետաքրքրվեց, թե արդյոք սահմանադրական փոփոխությունները ահաբեկչություն չէ, երբ այդ գործընթացը երկիրը տանում է անդունդի ծայրը. «Տարածաշրջանում Երրորդ համաշխարհային պատերազմ տեղի կունենա, իսկ մենք Սահմանադրություն ենք փոխում: Ի՞նչ է կատարվում, մենք չենք հասկանում: Խնդրում ենք Հայաստանը հասկանալի դարձրեք սփյուռքի համար: Մենք պետք է ընդունենք՝ սրանից հետո չկա մի հարց Հայաստանին կամ սփյուռքին վերաբերվողը, որը պետք է լուծենք մենակ-մենակ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    նորէն անհեթեթ մօտեցումներ…

    մինչդեռ, այս պարագային, խելացի մարդու կողմէ

    բարեկամ,
    սեպենք որ այդ տղան հերոս է, Քեսապի կապակցութեամբ

    այդ հանգամանքը ինչպէ՞ս կարող է արդարադցնել որ ան Հայաստանի մէջ զինամթերք կուտակէ, եւ ինչ որ զինեալ անկարգութիւն ծրագրէ, կազմակերպէ

    ուրեմն,
    քո «այս տղան հերո՞ս է, թե՞ ահաբեկիչ է» հարցումին պատասխանը պարզ է ՝

    . հերոս է (կամ եղեր է) Քեսապում
    . ահաբեկիչ է Հայաստանում

    մէկը միւսին չի բացառում, ափսոս

  2. Ռոբերտ Նազարյան says:

    Ամեն անգամ երբ սեֆիլը և իր ավազակախումբը հոխորտում է «ռեժիմը փոխելու մասին», պետք է զգոն լինել և սպասել 1999թ. Հոկտեմբերի ամսվա նման տեռոր։ Այն կանխվեց այս տարվա Ապրիլի 24-ից առաջ և կանխվեց այժմ նոր սահմանադրության հանրաքվեից առաջ։
    Պետք է վնասազերծել այդ տեսակ պոտենցիալ վտանգ պարունակող խմբավորումները և հատկապես դրանց պարագլուխները, հանձինս սեֆիլի և մյուս ապազգային տարրերի։
    Շնորհակալություն ԱԱԾ գերազանց կատարված գործողությունների համար։
    Կեցցե՛ Հայաստան

  3. Ռոբերտ Նազարյան says:

    Սեֆիլին «հերոս» է դարձնում Հայաստանի և արտերկրի դեղին (ապազգային) լրատվական միջոցները։ Սա իսկական լրատվական պատերազմ է Հայաստանի և Արցախի նկատմամբ։
    Ինչքան շուտ և արագ մեկուսացվեն Հայաստանի Պետականության ոխերիմ թշնամիներ՝ հանձինս Սեֆիլի և իր նման շատ ուրիշների, այնքան արագ մենք կստեղծենք իսկապես ապահով Հայաստան։
    Կեցցե՛ Հայաստան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30