Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները շրջափակել են Սամվել Բալասանյանի տան փողոցը. այս անգամ պատճառը կինոնկարահանումներ են

Նոյեմբեր 26,2015 18:44

Ի տարբերություն երեկվա, երբ ոստիկանական հսկա ուժեր էին կենտրոնացվել Գյումրիում,  խուզարկություններ էին կատարվում, ամեն քայլափոխի կանգնեցնում էին մեքենաները, անգամ միկրոավտոբուսներն, այսօր վիճակը հանգիստ է: Փողոցներում կանգնած ոստիկաններ գրեթե չկան, նրանց կարելի է հանդիպել միայն ոստիկանության շենքերի դիմաց, օրինակ` ոստիկանության «Կումայրի»-ի բաժնի շենքի դիմաց հսկողություն են իրականացնում զինված ոստիկանները, Անի թաղամասում գտնվող ոստիկանության «Գյումրի պահպանության բաժնի դիմաց» մեծ թվով ոստիկաններ են կանգնած՝ առավոտից  մինչ այս պահը:

Կեսօրին մի քանի  ոստիկաններ  հսկում էին Շիրակի մարզպետարանի տարածքը: Իհարկե, մենք պարզեինք, որ  այստեղ այսօր բողոքի ակցիա էր եղել: Հացիկ գյուղի տղամարդիկ լցվել էին մարզպետարան՝ սահմանադրական հանրաքվեի նախօրեին պահանջելով կարգի բերել գյուղ տանող ճանապարհը: Ոստիկանները նրանց հետ զրույցի էին բռնվել, ամենայն հավանականությամբ համոզելու, որ այս օրերին գործ չունենան հրապարակային բողոքի ակցիաների հետ:

Ինչեւէ, շրջայց էինք կատարում Գյումրու տարբեր փողոցներում՝ պարզելու, թե ինչպիսի վիճակ է, կեսօրին գյումրեցիներից ահազանգ ստացանք, որ ոստիկանները շրջափակել են Ջիվանու ու հարակից փողոցները: Ըստ ահազանգողների, քաղաքի այս հատվածը երկու կողմերից փակ է, չեն թույլատրում մեքենաները ներս մտնեն: Նշենք, որ այս հատվածում է բնակվում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այստեղ է նաեւ նրա գարեջրի գործարանը, «Պոլոզ Մուկուչ» պանդոկը: Մի՞թե այստեղ  եւս հակահաբեկչական խուզարկություն է կատարվում, հիմա ո՞ւմ են կասկածում, այս հարցով դիմեցինք  Շիրակի մարզային ոստիկանություն: Այստեղից պարզաբանեցին, որ քաղաքի այս հատվածում նկարահանումներ են, կինո են նկարահանում՝ նվիրված երկրաշարժի թեմային:

Ըստ ոստիկանության, մի քանի օր առաջ նկարահանումներ են եղել շուկայի տարածքում, այնտեղ եւս փակել  են տարածքը ու հսկողություն սահմանել: Գյումրու տարբեր թաղերում նկարահանումներ են եղել: Այնպես որ Գյումրու քաղաքապետի փողոցում ահաբեկիչներ չեն փնտրում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30