Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե կա էլեկտրաֆիկացիա, կա գազաֆիկացիա, ինչո՞ւ չլինի նաև հելիոֆիկացիա»

Նոյեմբեր 26,2015 17:51

Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը Հայաստանի տնտեսական խնդիրների լուծումը տեսնում է երկրի հելիոֆիկացման մեջ: Նա վստահեցնում է, որ արևային էներգիայի ճիշտ օգտագործումը մեր երկրին մեծ օգուտներ կբերի:

«Արդեն 22 տարի է՝ մենք զբաղվում ենք արևային տեխնիկայի զարգացման հարցերով: Մեր կազմած հելիոֆիկացման ծրագիրը շատ հարմար է Հայաստանի համար, սակայն մեր ղեկավարները դա չեն հասկանում, և ծրագիրը չի հաջողվում կյանքի կոչել Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահան Համազասպյանը:

Տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Մնացականյանն օրերս մասնակցել է հելիոֆիկացման ծրագրերին նվիրված Կիևի համաժողովին՝ ներկայացնելով հիշյալ ծրագիրը:

«Ես սկզբունքորեն դեմ եմ նման մոտեցմանը: Ծրագիրը ստեղծված է Հայաստանի համար, բայց իրադարձությունները ստիպում են, որ մենք դիմենք այդպիսի քայլերի: Փորձում ենք ինչ-որ ելքեր գտնել: Եվ ծրագիրը Կիևում ներկայացնելը դրանցից մեկն էր: Մենք դժգոհ ենք իշխանությունների բռնած դիրքից, հատկապես Էներգետիկայի նախարարությունից: Այսօր, երբ Հայաստանը չունի տնտեսական զարգացման լուրջ հեռանկարներ, ինչպե՞ս կարելի է անտեսել այս ծրագիրը»,- զարմանում է Վ. Համազասպյանը:

Գրիգոր Մնացականյանի փոխանցմամբ՝ Կիևի համաժողովում մեծ հետաքրքրություն է առաջացրել հելիոֆիկացման իրենց ծրագիրը:

«Տարբեր առաջարկություններ եղան, բայց ամենածանրակշիռը մեր ներկայացրած ծրագիրն էր: Մեր ներկայացրած սարքավորումները՝ արևային էներգիայի խտացուցիչները, այնտեղ լուրջ հետաքրքրություններ առաջացրին: Եթե կա էլեկտրաֆիկացիա, կա գազաֆիկացիա, ինչո՞ւ չլինի նաև հելիոֆիկացիա:

Համաժողովի ժամանակ նաև որոշվեց, որ մասնակից երկրներից ամեն մեկն իր երկրում փորձնական հելիոֆիկացնի մեկական գյուղ: Դրանից հետո նորից հանդիպենք և քննարկենք արդյունքները: Հուսով եմ, որ մեր իշխանությունները կփորձեն Հայաստանում գոնե մեկ էկոգյուղ ունենալ»,- ասաց Գ. Մնացականյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30