Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Դե ֆակտո պետությունների չճանաչված քաղաքականությունը» գրքի քննարկումից հետո քննարկում տեղի ունեցավ, որին մասնակցում էին Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղը արժանի՞ է ճանաչվել, եթե այդ ճանաչումը քաղաքական շարժառիթներով է, Ռիչարդ Գիրագոսյանն ասաց, որ ինքը դեմ է Լեռնային Ղարաբաղի անկախությանը. «Ես հասկանում եմ, որ սադրիչ հայտարարություն է: Կարծում եմ ավելի լավ որոշում է Հայաստանի հետ միացումը, չեմ կարծում, որ միջազգային հանրությունը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իբրեւ անկախ պետություն: Եթե անկախությունը նպատակ է, շատ բան պետք է արվի ժողովրդավարության եւ տնտեսության զարգացման ոլորտներում: Ներողություն եմ խնդրում, բայց ի տարբերություն Լեռնային Ղարաբաղում անցկացված ազատ եւ արդար ընտրություններին, ժողովրդավարությունը նվազել է վերջին տարիներին եւ գործող կառավարությանը Ստեփանակերտում ավելի շատ պետք է դիմել»:
Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայնեց, որ Գիրագոսյանի հայտարարությունը իրոք սադրիչ էր. «Այո՛, Ղարաբաղը աշխարհի ամենամեծ պետություն չէ, բայց Լյուքսեմբուրգը եւս աշխարհի ամենամեծ պետություն չէ: Լինել պետություն եւ լինել լավ պետություն, ժողովրդավարական պետություն, զարգացած պետություն, տարբեր բաներ են: Դու կարող ես լինել պետություն, բայց դու կարող ես չլինել աշխարհի լավագույն պետությունը: Մենք խոսում ենք պետություն երեւույթի մասին, որը գոյություն ունի, բայց ճանաչված չէ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ