Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական ինքնաթիռի ոչնչացումը պատահական չի եղել, դրան նախապես պատրաստվել են». ԵԱՀԿ երևանյան ղեկավար. 1in.am

Նոյեմբեր 26,2015 17:24

Մեր հարցերին պատասխանում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը:

– Ի՞նչ եք կարծում՝ ՆԱՏՕ-ում նախապես իմացե՞լ են Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու մասին։

– Եզրակացություններ անելու համար նախ պետք է ավելի հստակ և ավելի մանրամասն տեղեկատվություն ունենալ տեղի ունեցածի վերաբերյալ։ Իսկ եզրակացությունները կլինեն, իհարկե, լուրջ, քանի որ նման միջադեպերը անհետևանք չեն թողնում ոչ մի տեղ, ոչ մի երկրում, ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Չինաստանում…

– Ինչպե՞ս դա կանդրադառնա ԵԱՀԿ երկրների  հարաբերությունների վրա։

– Եկեք սկզբում տեսնենք, թե ինչպես դա կարող է անդրադառնալ ՆԱՏՕ-ի երկրների հարաբերությունների  վրա՝ նկատի ունենալով, որ ՆԱՏՕ-ն հանդես է եկել ոչ միաձայն ընդունված որոշմամբ, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դիտողություն են արել, քանի որ նրա ելույթում արտահայտված առաջին դիրքորոշումը  համաձայնեցված չի եղել բոլոր անդամների հետ։ Դա նշանակում է, որ ոմանք հետևել են այդպիսի գծի, մյուսները չեն համաձայնել այդ գծին, ուստի կարծում եմ, որ այժմ պետք է դեռ մտածել, կշռադատել, նայել բոլոր նյութերը, և դրանից հետո նոր…

Ընդամենը մեկ օրինակ բերեմ, դուք պրոֆեսիոնալ եք՝ դատեք ինքներդ. ինչպես կարելի է օդանավի խոցման հենց սկզբից նկարել մինչև վերջ։ Դա պատահական չի լինում։ Այստեղ ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակով է կատարվել։ Եթե դա պրոֆեսիոնալ է արվել, նշանակում է՝ դրան պատրաստվել են։ Եթե դրան պատրաստվել են, նշանակում է՝ պետք է դրան մոտենալ այլ դիրքորոշումից։ …Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ այնտեղ է արդեն ուղարկել «Մոսկվա» հրթիռային հածանավը, որը զինված է C-300-ի ծովային տարբերակով, որոնք գործում են շատ մեծ հեռավորության վրա, և ռուս զինվորականները նախազգուշացրել են, որ եթե լինի ինչ-որ ինքնաթիռ և անմիջական սպառնալիք, առանց նախազգուշացման կհարվածեն։ Հիմա պետք է սպասել։

Նյութի մանրամասները կարդացեք 1in.am -ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30