Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն ասել է, թե կործանված ինքնաթիռի դիմաց ինչ է ակնկալում Թուրքիայից

Նոյեմբեր 26,2015 17:14

Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարների ներողությունները, վնասի փոխհատուցում եւ մեղավորների պատժում. հենց սրանք է Ռուսաստանը սպասում Թուրքիայից, որը նոյեմբերի 24-ին կործանել է Սիրիայում ռուսական ավիախմբի «Սու-24» ինքնաթիռը: Այս հայտարարությունն, ըստ «Ria»-ի, արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«TASS»-ի փոխանցմամբ՝ արտասահմանյան պետությունների նոր դեսպանների կողմից հավատարմագրերը ստանալիս Պուտինը նաեւ նշել է. «Մենք բացարձակապես անընդունելի ենք համարում մեզ թիկունքից հասցված դավաճանական հարվածները նրանցից, որոնց մենք համարում էինք գործընկեր եւ դաշնակից ահաբեկչության դեմ պայքարում»:

Ռուսաստանի ղեկավարը նաեւ ընդգծել է, որ այն, ինչ տեղի ունեցել Սիրիայի երկնքում հակասում է առողջ դատողությանը եւ միջազգային իրավունքին. «Ինքնաթիռը կործանվել է Սիրիայի տարածքում»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30