«Նոր Հայաստան» ոչ-ի շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ այս կեղեքող համակարգը պատրաստվում է կեղծիքների: Մեր ժողովուրդը պիտի այս անգամ գտնի բանալին՝ ինչպես կանխի հերթական կեղծիքը եւ այդ բանալու մասին մենք կասենք դեկտեմբերի 1-ին: Նոր գտնված բանալիով վերջիվերջո մեզ հաջողվելու է ազատվել այս կեղեքող համակարգից»:
Նա հորդորեց մի քիչ համբերել. «Մենք արկածախնդիրներ չենք, եթե ժողովրդին հրավիրում ենք, բնականաբար, ունենք ծրագիր: Մի քայլ ենք կատարելու, այդ քայլը մոբիլիզացնելու է ժողովրդին: Մեր ժողովուրդը չի վախենում, զգույշ է, որ հերթական անգամ անիմաստ հալածանքների չենթարկվի, չհիասթափվի»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք մեզ հետ զրույցում ասել եք, որ ժողովրդին զենքի տեղը կասեք, հաշվի առնելով, որ փորձ կա, երբ հանրահավաքներից առաջ ձերբակալություններ են լինում տարբեր մեղադրանքներով, մտավախություն չունե՞ք, որ այս անգամ ձերբակալությունների շարք չի լինի՝ Սեֆիլյանը պատասխանեց, որ իրեն դա չի մտահոգում. «Ոչ մի բան չի բացառվում, բայց ես համոզված եմ, որ մենք մեր նպատակներին հասնելու ենք՝ լինի դա ձերբակալություններով, թե առանց ձերբակալությունների»:
Անդրադառնալով ԱԱԾ-ի բացահայտած հանցավոր խմբավորման միջադեպին՝ նա ասաց, որ ամեն ինչ ասվել է իրենց հայտարարության մեջ. «Ժողովուրդ, արդեն 20-25 տարի է անցել, նոր սերունդ գոյություն ունի, ԿԳԲ-ական ոճով երկիր կառավարելու մոդան անցել է արդեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ