Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ նոյեմբերի 26-28-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեր երկիրը կներկայացնի ՛՛TT Warsaw 2015՛՛ ամենամյա միջազգային ցուցահանդեսում:
Այս միջոցառումը տեղի է ունենում առավել քան 20 տարի և Լեհաստանում ամենակարևոր հարթակներից մեկն է զբոսաշրջային արդյունքների ներկայացման և խթանման համար:
«Հայաստանն այս ցուցահանդեսին ներկայանում է առաջին անգամ:
Այն շատ կարևոր է հայ-լեհական զբոսաշրջային կապերն ամրապնդելու և երկկողմանի զբոսաշջային հոսքերը խթանելու համար, հատկապես որ, լեհական «Լոտ» ավիաընկերությունը 2016 թ. հունվարի 1-ից մեկնարկում է Վարշավա-Երևան ուղիղ չվերթերը: Առավել ևս, Հայաստանն առաջարկում է լավագույնը՝ լեհ զբոսաշրջիկների նախապատվություններին համապատասխան: Ցուցահանդեսը զբոսաշրջային գործակալների և տուրիստական բիզնեսի ներկայացուցիչների համար գործնական կապեր ստեղծելու գերազանց հնարավորություն է ընձեռում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն