Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրատեղամասային հանձնաժողովի անդամին խոստանում են 100 հազար դրամ՝ կեղծելու համար

Նոյեմբեր 26,2015 16:32

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը որոշ մանրամասներ հրապարակեց, թե այդ ի՞նչ տեսագրության մասին է խոսքը, որն ուղարկել է դատախազություն՝ որպես ապացույց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովին կաշառք են առաջարկել:

Թե ովքեր են առաջարկողները, ըստ պարոն Զուրաբյանի՝ պարզ է. «Մենք չունենք երաշխիք, որ այս դատախազությունը, իրավապահ մարմինները, որոնք դարձել են իշխանության սպասարկու, իրականում մեր դիմումը չեն օգտագործի մեր վստահված անձանց դեմ: Մենք կոնկրետ այս մի դեպքի վրա փորձում ենք պարզել, թե ինչպես են վարվելու: Դատախազը խոստացել է, որ ամենայն ուշադրությամբ, օրենքի համապատասխան այդ հաղորդումը կքննարկվի եւ միջոցներ կձեռնարկվեն: Մենք էլ ուզում ենք փորձ կատարել եւ տեսնել՝ իսկապե՞ս դատախազն իր խոսքի տերն է:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այդ դեպքում Երեւանի տեղամասային հանձնաժողովի անդամին են կաշառք առաջարկել. «Քննության գաղտնիքը պահելու նպատակով առայժմ այդ տեղեկությունները հաղորդում ենք միայն գլխավոր դատախազին: Այսօր պայմանավորվել ենք, որ առձեռն իրեն պետք է ներկայացնենք: Չեմ ուզում բոլոր փակագծերը բացել, բայց մեխանիկան այսպես է՝ ամեն տեղամասում կա ընտրակեղծարարության կոնկրետ պատասխանատու, որը պետք է հասնի նրան, որ բոլոր հանձնաժողովականների համաձայնությունը լինի՝ կեղծելու: Կամ այդ մարդն է անում, կամ բերում է մի ազդեցիկ մարդու: Դեպքեր են եղել, որ եղել է այդ ազդեցիկ մարդը մարզպետը, եղել է դեպք, որ եղել է քաղաքապետը, եղել են պատգամավորներ, դա էլ գիտենք»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, իրենք շատ լավ գիտեն, որ առանց արձանագրությունների կեղծման, ոչ մի կերպ չեն կարող հանրաքվեն անցկացնել, դրա համար ընկել են, արդեն բացեիբաց նման առաջարկություններ են անում բոլորին:

Լեւոն Զուրաբյանը հրապարակեց, որ առաջարկում են հիմնականում 100 հազար դրամ. «Մի տեղ 100 հազար դրամ են խոստանում տալ, մի տեղ՝ ավելի շատ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30