Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջազգային խորհրդարանական հարթակներում ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է ցուցաբերեն միասնական դիրքորոշում. Էդուարդ Շարմազանով

Նոյեմբեր 26,2015 16:22

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 26-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին: ԱԺ փոխնախագահը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում հանդես է եկել ելույթով՝ «Հայաստանի Հանրապետության առաջնայնությունները ՀԱՊԿ նախագահությունում» թեմայով, որտեղ մասնավորապես նշել է.

«Բարձր գնահատելով կայունության պահպանման ուղղությամբ ՀԱՊԿ ԽՎ առաջատար դերը մոտեցումների զարգացման եւ իրացման հարցում՝ կցանկանայի հավաստիացնել, որ մենք կշարունակենք գործադրել ջանքեր՝ գլոբալ խնդիրների եւ մարտահրավերների հակազդեցության համար լուծումներ գտնելու ուղղությամբ:

Խորհրդարանական վեհաժողովի հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է կազմակերպությունների անդամ պետությունների համակարգված ջանքերի ապահովման խթանումը փոփոխվող իրողությունների պայմաններում հավաքական անվտանգության համակարգերի ձեւավորման եւ զարգացման համար:

Մասնավորապես, կցանկանայի նշել, որ միջազգային խորհրդարանական հարթակներում մեր պատվիրակությունների մասնակցության դեպքում մենք՝ որպես գործընկերներ, պետք է ցուցաբերենք միասնական եւ համակարգված դիրքորոշում այն հարցերի շուրջ, որոնք բխում են ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակիցների շահերից»:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Շանհայան համագործակցության կազմակերպության եւ այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ-ի գործնական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը` ի շահ միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության համատեղ հակազդեցության:

Էդուարդ Շարմազանովն իր ելույթում կարեւորել է նաեւ ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը:

«Պլանավորում ենք ակտիվորեն մասնակցություն ունենալ ՀԱՊԿ-ում ընդունված հակաթմրանյութային ռազմավարության իրականացման գործում, ինչպես նաեւ «Կանալ», «Նելեգալ», «ՊՐՈԿՍԻ» համալիր միջոցառումներին: Այս ուղղությամբ որպես գործնական քայլ՝ առաջարկում ենք 2016 թվականին Հայաստանում անցկացնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ՀԱՊԿ անդամ պետությունների կիբերանվտանգության ապահովման հարցերով համաժողով»,-նշել է ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը:

Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երեւանում գալիք տարվա առաջին կեսին. առաջարկն ընդունվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30