Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ պիտի խզվեին»

Նոյեմբեր 26,2015 16:10

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի համար անհասկանալի է, թե ինչու Ռուսաստանը դիվանագիտական հարաբերությունները չխզեց Թուրքիայի հետ ռուսական օդանավի կործանումից հետո:

Ըստ նրա՝ այս միջադեպով Օբաման ու Մերկելն առևտուր են անում: Aravot.am-ը պարոն Ղուկասյանին փոխանցեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի այն պնդումը, թե դա ոչ թե Թուրքիայի, այլ Արևմուտքի ձեռքի գործն է, պարոն Ղուկասյանն արձագանքեց. «Դավութօղլուն անձամբ հայտարարել է, որ ինքն է տվել հրաման: Դա ամեն ինչի պատասխանը տալիս է»:

Դիտարկմանը՝ ի՞նչ ժեստ է Ռուսաստանի կողմից այն, որ երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՌԴ Պետդումայում մտադիր են քննարկման դնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ: Անդրիաս Ղուկասյանն արձագանքեց. «Ռուսական այս քայլն ամենից հետո, բնականաբար, թույլ գործողություն է և ավելի շատ փորձում է քողարկել այն գործողությունները, որը պիտի արվեին: Դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ պիտի խզվեին: Թե չէ դրա փոխարեն Հայոց ցեղասպանությունը քրեականացնող նախագիծ դնելը ածանցյալ գործողություններ էին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30