Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գործ ունենք շատ կեղտոտ քարոզչական հնարքի հետ». Զուրաբյանը՝ ԱԱԾ-ի բացահայտման մասին

Նոյեմբեր 26,2015 16:06

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ ԱԱԾ-ի կողմից հանցավոր խմբակցության բացահայտման միջադեպին:

Նրա խոսքերով՝ «Անընդունելի է, երբ գնում է այն տեղեկությունը, որ վնասազերծված այդ խմբի անդամների մոտ հայտնաբերվել է ոչ-ի ինչ-որ պլակատ: Սա, կներեք, ախմախություն է, որովհետեւ շատ պարզունակ մի հնարք է, երբ փորձում են բացասական մի ազդակ կապել ոչ-ի կոմպանիայի հետ: Է հետո՞, կարող էր լինել Այո-ի պլակատ, բուկլետ: Կարող է այդ պահին նրան այո-ի բուկլետ էին հանձնել, եւ ի՞նչ, պիտի այդ ինֆորմացիան գնար եւ ասեին, որ սա ուրեմն իշխանությունների կողմից կազմակերպված հանցախո՞ւմբ է: Այն, որ իշխանությունները հրապարակում են նման տեղեկություն, ցույց է տալիս, որ նրանք այդ պահին լուծել են քարոզչական խնդիր: Արդեն լուրջ կասկած է հարուցում սա իրական մոտիվների նկատմամբ, սա շատ կեղտոտ հնարք է եւ օբյեկտիվության վերաբերյալ լուրջ կասկածներ կան: Հակառակ դեպքում դա չէին հրապարակի, ինչ մի փաստ է, որ»:

Նա նշեց, որ այդ ոչ-ի պլակատը ոչ մի կապ չունի որեւէ ոչ-ի ճակատի հետ, նրանց ոչ-ի մեջ չէ. «Մարդիկ սարքել են ինչ-որ ոչ, այդ փաստը պետք է ընդգծեի՞ն, ակնհայտ է ինչի համար են արել, ուզում են կեղտոտ հնարքով հավասարություն դնեն ահաբեկչության,կեղտոտ երեւույթի եւ ոչ-ի քարոզարշավի միջեւ»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, իրենք ԱԱԾ-ին կասեին՝ փառք ու պատիվ ձեզ, եթե չլիներ այս հանգամանքը. «Մենք գործ ունենք շատ կեղտոտ քարոզչական հնարքի հետ: Անկախ նրանից՝ այդ խումբը ինչ է պլանավորել, նման քարոզչական հնարքը անվստահություն է առաջացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30