Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը ձայնագրություն է ուղարկում դատախազություն, թե ինչպես են ճնշել հանձնաժողովի իր անդամին

Նոյեմբեր 26,2015 15:23

Հանրաքվեի անցկացմանը մնացել է ընդամենը 10 օր եւ Քաղաքագետների միությունը՝ Հմայակ Հովհաննիսյանի գլխավորությամբ կազմակերպել է այսօր կլոր սեղան քննարկում՝ Սահմանադրական փոփոխությունների շուրջ:

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, սա աննախադեպ համախմբում է ընդդիմադիր ուժերի:

Andrias_gukasyan_MakeyanՄի սեղանի շուրջ հավաքվել են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, Նոր Հայաստան ճակատի անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը,Արմեն Մարտիրոսյանը, Պետրոս Մակեյանը, Անդրեաս Ղուկասյանն ու Գարեգին Չուքասզյանը:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ հանրաքվեն մի ճակատագրական ընտրություն է հայ ժողովրդի համար, որը պետք է կամ հաշտվի ռեժիմի շարունակականության հետ, որը աղետ է մեզ համար, կամ պետք է վճռական ոչ ասի եւ թոթափի նրանց. «Ընդդիմադիր ուժերը միասնական են այս փոփոխությունները մերժելու հարցում, միասնական են այս կեղեքիչ, գիշատիչ ռեժիմը թոթափելու: Մենք հասել ենք կարեւորագույն 3 նպատակի՝ ժողովուրդն ամբողջությամբ ընկալել է, որ սահմանադրական փոփոխությունները հավասար են Սերժ Սարգսյանի ռեժիմին: Երկրորդ նպատակն այն է, որ ոչ ասելու եւ Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացման միջեւ նույնպես դրվել է հավասարության նշան: Ժողովուրդը հասկացել է, որ դեկտեմբերի 6-ին ունենալու է պատմական շանս՝ զանգվածաբար գնալու եւ քվեարկելու՝ ոչ: Ոչ-ի քվեարկությունը դառնալու է գլխավոր երաշխիքը, որը ջարդելու է ընտրակեղծարարության մեքենան: Իշխող ռեժիմը չունի բանալին, թե ինչպես պետք է վարվի իր նպատակին հասնելու համար, եթե ժողովուրդը զանգվածաբար գնա տեղամասեր եւ քվեարկի ոչ»:

Zurabyan_Chuqaszyan_Hovhann

Ըստ Լեւոն Զուրաբյանի, իշխանությունները շատ լավ գիտեն, որ այս անգամ քարոզարշավը տապալված է, որ էլ չի աշխատելու վարչական ռեսուրսը: Նա նշեց, որ իրեն շատ են քննադատում «խուճապ» բառի համար, բայց հիմա իսկապես այո-ի ճակատում խուճապ է: Ըստ նրա, հիմա ռազմավարություն են որդեգրել, որ հանձնաժողովականների վրա ճնշումներ բանեցնելով՝ կեղծեն հանրաքվեի արդյունքները. «Մարզպետները, պաշտոնյաները մոտենում են մարդկանց եւ ուղղակիորեն առաջարկում են կաշառք կամ խոստումներ են տալիս: Մեր շատ հանձնաժողովականներ, չցանկանալով այլեւս հանդուրժել նման կեղտոտ գործունեություն, դիմում են լուրջ քայլերի: Այդ հանդիպումները ձայնագրում են եւ տեսագրում են: Այսօր նման մի ձայնագրություն ուղարկում են դատախազություն: Ձայնագրություններ շատ ունենք, բայց ներկայացնում ենք մեկը: Այդ հանցագործության մասին հաղորդումը մենք այսօր տրամադրելու ենք դատախազությանը»:

Այս մի փաստով, ըստ Լեւոն Զուրաբյանի, որոշեն, թե ինչպես վարվեն մյուս ձայնագրությունների հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30