Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ-ում մերժվեց Հայկ Խանումյանի կողմից առաջարկված օրենքի լրացումը

Նոյեմբեր 26,2015 15:58

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում 2015թ. նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական նիստը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին ԼՂՀ օրենքում լրացում կատարելու» մասին օրինագիծը: ԱԺ նախորդ նիստի ժամանակ պատգամավորը բարձրաձայնել էր, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքով համայնքային բյուջեների համար նախատեսված եկամտային հարկից, շահութահարկից և բնապահպանական վճարներից մասհանումները չեն կատարվում: Հ.Խանումյանի կողմից առաջարկված լրացմամբ մեխանիզմներ էին ստեղծվում ամեն տարի բյուջեի մասին օրենքով համապատասխան մասհանումներ կատարելու համար: Սա հնարավորություն կտար համայնքներին ավելացնել սեփական եկամուտները և լուծում տալ առնվազն տեղական նշանակության փոքր հարցերին:

Օրինագծի ներկայացմանը հաջորդեց աշխույժ քննարկում, պատգամավորները համաձայնեցին հարցի կարևորության փաստի շուրջ, առաջարկվեց այս թեմայով հանրային լսումներ կազմակերպել: Միևնույն ժամանակ օրինագծի հեղինակին առաջարկվեց հետաձգել հարցի քննարկումը՝ այս ոլորտին վերաբերվող հարցերի ավելի լայն շրջանակ կարգավորելու նպատակով: Սակայն Խանումյանը պնդեց հարցի քվեարկության վրա: Օրինագիծը մերժվեց ձայների 13 դեմ, 10 կողմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ: «Վերածնունդ» խմբակցությունից բացի օրինագծին կողմ քվեարկեցին նաև «Դաշնակցություն» և «Շարժում-88» խմբակցությունները, դեմ՝ «Հայրենիք» խմբակցությունը:

«Վերածնունդ» խմբակցություն

26 նոյեմբերի, 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30