Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորի գործ. Աշոտ Սուքիասյանը պնդում է, որ Փայլակ Հայրապետյանին խաբել է Ռուբեն Մկրտչյան անունով մի գող

Նոյեմբեր 26,2015 13:54

«Օֆշորի» գործով այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) դատական նիստին գործով տուժող Փայլակ Հայրապետյանն ու ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իրար հետ վիճեցին:

Մինչ այդ մեղադրող կողմը ներկայացրեց որոշ ապացույցներ՝ լուսանկարներ, որտեղ երեւում են Աֆրիկայում ոսկու հանքի շահագործման աշխատանքները: Այդ լուսանկարներն ուսումնասիրեցին ինչպես տուժող կողմի փաստաբանը, այնպես էլ Աշոտ Սուքիասյանը:

Ամբաստանյալի պաշտպանն ասաց. «Տուժող կողմը մինչ այս ներկայացնում էր, թե ոչ մի հանք էլ չի եղել, բայց հիմա փաստաթղթերով երեւում է, որ հանք էլ է եղել, բազմաթիվ միավոր տեխնիկա է բերվել Աֆրիկա, ոսկի է արդյունահանել: Ստացված գրություններ կան, որ մեքենաներ են տեղափոխել Աֆրիկա եւ արդյունահանման աշխատանքներ կատարել են: Հիմա ապացուցվում է, որ հանքեր եղել են՝ քիչ են աշխատել, շատ են աշխատել՝ դա ուրիշ հարց է, բայց գործընթացը եղել է: Տվյալ ապացույցները վկայում են այն մասին, որ Աշոտ Սուքիասյանը որեւէ մեկին չի խաբել ու ասել հանք կա, չի եղել: Ներդրումներ են եղել: Հորատող մեքենաների նկարները կան այնտեղ, աշխատանքի պրոցեսը, ճամբարի աշխատակիցները կան»:

Paylak_Hayrapetyan_ofshor Ashot_Suqiasyan_ofshor-3 Paylak_Hayrapetyan_ofshor-2

Հետո Աշոտ Սուքիասյանը հայտարարեց. «Ռուբեն Մկրտչյան է այն անձնավորությունը, որը ցանկացել է խլել իրականում Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը: Ռուբեն Մկրտչյանը մի քանի անգամ գողության համար դատված է եղել»:

Փայլակ Հայրապետյանը ճպպացրեց՝ ասելով, որ էդ Ռուբեն Մկրտչյանին ճանաչել է Աշոտ Սուքիասյանից հետո:

Նա պատմեց, թե ինչ ճոխ բիզնես ծրագրեր են իրեն ներկայացրել ու խաբել. «Իմ գումարները, մի քոռ կոպեկ չի գնացել այդ օբյեկտներին, գնացել է իրենց հաշիվներին: 10 անգամ գումար է ստացել միլիոններով՝ հանքի ջեռուցման, հանքի սառեցման համար: Եղբայր, այնտեղ հանք գոյություն չունի, առու է, դա ոչ չորացնելու է, ոչ տաքացնելու է: Բանկը մենակ 10 մլն դոլար է դուրս գրել՝ հանքի տաքացման համար : Ի՞նչ են ընկել՝ էսինչ եմ արել, էնինչ եմ արել, մենք չենք տվել, որ դու գնայիր եսիմինչեր անեիր»,- բորբոքված սկսեց բղավել Փայլակ Հայրապետյանը:

Դատարանում Աշոտ Սուքիասյանն ու Փայլակ Հայրապետյանը սկսեցին վիճել, երբ Աշոտ Սուքիասյանն ասաց, որ Ռուբեն Մկրտչյանի հետ Հայրապետյանն ամեն ինչից էլ տեղյակ է եղել, թե ինչքան եկամուտ են ստացել, իրար հետ են տվել-առել եւ որ Հայրապետյանը խառնում է ամեն ինչ. « 9 մլրդ 700 մլն-ի շրջանառություն է եղել»:

Փայլակ Հայրապետյանը հեգնեց՝ «Ինչ ես արել, ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է իմ գումարն ինչ եք արել, չի՞ ամաչում սա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30