Ռուսական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Թուրքիայից դեպի Հալեպի Ազեզ շրջան ուղևորվող բեռնատարների շարասյունը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` ավիահարվածների հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել` 10-ը, այրվել է 20 բեռնատար:
Ըստ աղբյուրի` ցեմենտով բեռնված մեքենաները սիրիական են եղել, որոնք բեռնվել են Թուրքիայի Քիլիս քաղաքին հարակից թուրք-սիրիական սահմանի Օնջուփընար անցակետում:
Նշվում է, որ բեռներն ուղարկվել էր Թուրքիայի կողմից իբրև օգնություն Հալեպի հյուսիսում գտնվող սիրիական Ազեզ շրջանի փախստականներին:
Նյութի մանրամասները կարդացեք ermenihaber.am -ի կայքում