26 նոյեմբերի 2015 թ., Երևան. Beeline-ի «Զանգիր ինձ+» ծառայությունը հնարավորություն է տալիս ուղարկել հետ զանգելու հարցման հաղորդագրություն արտերկրի բջջային և ֆիքսված ցանցերի բաժանորդներին:
Beeline բջջայի կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ուղարկել հարցում նույնիսկ զրոյական հաշվեկշռի դեպքում, իսկ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները` եթե հեռախոսահամարն անջատված կամ արգելափակված չէ: Ծառայությունն անվճար է: Հարցումների թվի սահմանափակում չկա:
«Զանգիր ինձ+» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել հետևյալ հրահանգը` *99*(բաժանորդի հեռախոսահամարը), ում ուղղված է հարցումը, և սեղմել զանգի կոճակը: Բաժանորդի հեռախոսահամարը, ում ուղղված է հարցումը, մուտքագրվում է միջազգային ձևաչափով` 00 + երկրի կոդ + բաժանորդի հեռախոսահամարը:
Հաջող հարցման դեպքում բաժանորդը ստանում է հետևյալ հաղորդագրությունը. «Ձեր հարցումն ընդունված է: Շնորհակալություն զանգի համար», իսկ բաժանորդը, ում ուղարկվել է հարցումը, ստանում է ծանուցում բաց թողնված զանգի մասին:
Կարդացեք նաև
«ԱրմենՏել» ՓԲԸ