Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ ներկայացուցիչները պատասխանեցին վանաձորցիների բազմաթիվ հարցերի, որոնց վերաբերյալ հանրության շրջանում թյուրըմբռնում կա

Նոյեմբեր 26,2015 13:17

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը։ Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները Վանաձոր քաղաքում էին՝ ներկայացնելու սահմանադրական փոփոխությունները։ Առաջարկվող նախագծի հիմնական դրույթները ներկայացնելուց բացի՝ ԲՀԿ ներկայացուցիչները պատասխանեցին վանաձորցիների բազմաթիվ հարցերի, որոնց վերաբերյալ հանրության շրջանում որոշակի թյուրըմբռնում կա։ Նշվեց, որ առաջարկվող նախագիծը ընտրություն չէ ընդդիմության եւ իշխանության միջեւ, ինչպես նաեւ՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն իշխանության ընտրություն չէ, ինչպես փորձ են անում ներկայացնել որոշ քաղաքական ուժեր։ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ այսօր առաջարկվող նախագծի բազմաթիվ հիմնարար դրույթներ դեռ 2007 թվականից ամրագրված են ԲՀԿ ծրագրում, եւ երկրում անցնում իշխանության փոփոխության իրավական ճանապարհը առաջարկվող փոփոխությունները պաշտպանելն է։

Վանաձորցիների հետ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկեցին նաեւ երկրի սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30