Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Արթուր Վարդանյանն ավելի մոտ է կանգնած Սերժ Սարգսյանին, քան «Նոր Հայաստանին» (Տեսանյութ) 

Նոյեմբեր 26,2015 13:18

Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միջև որևէ կապ չկա: «Դիալոգ» մամուլի ակումբում անդրադառնալով «Հայոց վահան» հասարակական կազմակերպության գործելաոճին՝ պարոն Ղուկասյանն ասաց. «Այդ կազմակերպությունը դիտարկում եմ որպես ԱԱԾ հովանու ներքո գտնվող նախաձեռնություն, քանի որ իրենք էին համակարգում Քեսաբ գնալը: Առանց պետական աջակցության չեն կարող ՀՀ-ից գնալ հասնել Քեսաբ»:

Հիշեցնենք, որ «Արեւելքի» հարցմանն ի պատասխան, Քեսաբի պատասխանատու կառույցներից տեղեկացրել են, որ առաջին անգամ են լսում խմբի և նրա հիմնադրի անունը և, որ ոչ մի նման խմբավորում չի մասնակցել Քեսաբի ազատագրությանն ու պաշտպանությանը:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ այս ամենը շոու էր և նպատակ ուներ հանրային կարծիքը շեղելու: Պարոն Ղուկասյանի համար ԱԱԾ-ի գործողությունները համոզիչ չեն. «Ես միանում եմ քաղաքացիների այն կարծիքին, որ մարդիկ ինչ-որ մի բան են այս ամենի մեջ զգում, որը վկայում է, որ իմիտացիա էր: Քաղաքական ուժի հետ ահաբեկչական հանցախմբին կապելը անհետևանք չի մնա»:

«Նոր Հայաստանի» հետ կապելը պարոն Ղուկասյանը համարում է երկրում ստեղծված անհրաժեշտությունից բխող իրավիճակ: Ըստ նրա՝ իրենք զգում էին, որ նման ինչ-որ մի միջադեպ կարող է մտնել հանրային տիրույթ:Այս առիթով պարոն Ղուկասյանը հիշեցրեց նախագահական ընտրություններից առաջ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձը:

Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ այս միջադեպով Սերժ Սարգսյանը փորձեց ցույց տալ միջազգային հանրությանը, որ ինքը ունի նման հնարավորություններ նման հանցավոր խումբ վնասազերծելու:

Aravot.am-ի հարցին՝ «Նոր Հայաստանի» անդամներից հանցավոր խմբի անդամներից ճանաչողներ կա՞ն, պարոն Ղուկասյանը հավաստիացրեց, որ ոչ ոք չի ճանաչում, դրա համար էլ ստորագրել են բոլորը երեկ՝  իրենց տարածած հայտարարության մեջ: Այնուհետև հայտարարեց. «Արթուր Վարդանյանն ավելի մոտ է կանգնած Սերժ Սարգսյանին, քան «Նոր Հայաստանին»: Մեր հարցին՝ կարելի՞ է այս դեպքից հետո եզրահանգել, որ «Նոր Հայաստանի» նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, պարոն Ղուկասյանն ասաց. «Մեր նկատմամբ այս պահի դրությամբ ասել, որ կա հետապնդում, անհիմն է: Փորձ է արվել կապել այդ խումբը «Նոր Հայաստան»-ի հետ, ինչը անհաջող փորձ էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30