Այսօր կառավարության նիստում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, համաձայն որի առաջարկվում է Մտավոր սեփականության գործակալության որոշում ընդունելու մասին հայտատուին տեղեկացնել հեռախոսային հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի միջոցով՝ որոշումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ փոստով կամ առձեռն՝ որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Մեկ այլ նախագծով առաջարկվում է տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչներին հնարավորություն տալ համակարգիչների դրոշմավորման, կնքման և հաշվառման կտրոն ստանալու մասին դիմումը հարկային մարմին ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով, իսկ կտրոնը տրամադրել դիմումի ներկայացմանը հաջորդող 3-րդ աշխատանքային օրվա փոխարեն հաջորդ աշխատանքային օրը: Կարգավորիչ գիլյոտինի առաջարկով սահմանվում են նաեւ հարկային մարմնին ներկայացվող ծանուցման ձևեր դրոշմավորված, կնքված ու հաշվառված համակարգիչները գործունեության այլ վայր տեղափոխելու կամ կիրառումից հանելու համար եւ դրանք էլեկտրոնային տարբերակով հարկային մարմին ներկայացնելու հնարավորություն:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն