Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը տեղեկացրել է, որ այսօր արդեն Երևանում այլևս չվերանորոգված գրադարան չկա

Նոյեմբեր 26,2015 12:55

Երևանի քաղաքապետարանի 2015թ. ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տարեսկզբից մեկնարկած աշխատանքները հիմնականում ավարտված են: Այս անգամ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարների ուղեկցությամբ ծանոթացել է Մալաթիա-Սեբաստիայում և Աջափնյակում իրականացված աշխատանքներին:

Մշակութային օջախների հիմնանորոգմանն ուղղված ծրագրի շրջանակում ընթացիկ տարում լայնածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մշակույթի տանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը գնահատել է իրականացված աշխատանքներն ու զրուցել սաների և նրանց ծնողների հետ: Իրենց գոհունակությունը փոխանցելով քաղաքապետին մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար` երեխաների ծնողները նկատել են, որ ազգային մշակույթի պահպանման ու մշակութասեր սերունդ դաստիարակելու համար ծրագիրն իսկապես կարևոր է ու սպասված: Մշակույթի տան տնօրենն էլ նշել է, որ աշխատանքների ավարտից հետո մշակութային օջախն, ամբողջովին նորոգված ու հարմարավետ պայմաններով ապահովված, իր դռներն է բացել շուրջ 300 սաների առջև: Պատասխանատուները նաև համոզմունք են հայտնել, որ հիմնանորոգված մշակույթի տունը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնելու խմբակներ հաճախող երեխաների թիվը: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական և ընդգծել, որ առաջիկա տարիներին հարմարավետ պայմաններ են ապահովվելու մայրաքաղաքի բոլոր կրթամշակութային օջախներում սովորող երեխաների համար:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղեկցությամբ այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ, որը ևս քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է: Ծրագիրն առավել քան սպասված էր գրադարանից օգտվող ընթերցասեր երեխաների համար, ովքեր քաղաքապետին վստահեցրել են, որ շարունակելու են հաճախել գրադարան, որտեղ այսօր արդեն ավելի ջերմ ու հարմարավետ պայմաններ են ապահովված: Տարոն Մարգարյանը զրուցել է նաև գրադարանում հյուրընկալված ժամանակակից գրողների հետ, ովքեր, կարևորելով գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված քաղաքապետի հետևողական քաղաքականությունը, նշել են, որ այն կարևոր քայլ է հատկապես մատաղ սերնդին գրքին կապելու և ընթերցասեր հասարակություն ձևավորելու համար: Գրադարանի այցելուներին ու աշխատակիցներին ներկայացնելով գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի մանրամասները՝:

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանների նորոգման և հիմնանորոգման ուղղությամբ 2012 թվականից սկսած մենք լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում: Եվ անցած տարիների ընթացքում նորոգվել և հիմնանորոգվել է 36 գրադարան: Նշեմ, որ քաղաքապետարանի ենթակայության տակ ունենք 19 գրադարան՝ իրենց 18 մասնաճյուղերով, նաև 3 պահոց ու այս տարի մենք ամբողջությամբ ավարտեցինք գրադարանների նորոգման աշխատանքները: Ի դեպ, նաև նշեմ, որ այս ծրագիրը բավականին սպասված էր, քանի որ մի քանի տասնամյակ գրադարանների նորոգման աշխատանքներ ընդհանրապես չէին իրականացվել»,- ընդգծել է քաղաքապետը, հավելելով, որ վերջին տարիների ընթացքում լուրջ աշխատանքներ են իրականացվում նաև գրքային ֆոնդը համալրելու ուղղությամբ: Ըստ այդմ, միայն այս տարվա ընթացքում 170 անուն 11.000 կտոր գիրք է բաշխվել գրադարաններին:

«Մենք նաև քայլեր ենք ձեռնարկում նորոգված գրադարանները ոչ միայն գրքային ֆոնդով, այլև համակարգիչներով, ժամանակակից այլ սարքավորումներով և տեխնիկական միջոցներով համալրելու ուղղությամբ: Արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվում էլեկտրոնային գրական ֆոնդեր ունենալու ուղղությամբ: Ու ես վստահ եմ, որ այս բոլոր աշխատանքների ավարտից հետո, շատ կարճ ժամանակ անց, մեր համաքաղաքացիները, ինչպես հին ու բարի ժամանակներում, դարձյալ մեծ հաճույքով ու հաճախ կօգտվեն գրադարաններից»,- նշել է քաղաքապետը:

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ևս քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում տարեկան ծրագրով նախատեսված բոլոր ծրագրերն ամբողջությամբ ավարտված են: Վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին և մյուս պատասխանատուներին հանձնարարել է հետևողական ուշադրություն դարձնել նաև սահմանված ժամանակացույցով բնակիչների ընդունելությանը, մշտական կապ պահպանել վարչական շրջանի բնակչության հետ, լսել նրանց կողմից ներկայացվող առաջարկներն ու դիտարկումները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30