Այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա կազմակերպած իրացման գոտու՝ Բուզանդի, Արամի, Ֆիրդուսի բնակիչներն իրենց զայրույթը «թափեցին» Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի վրա, որը փորձում էր լսել նրանց բողոքը: Բնակիչներն իրենց տներն են պահանջում:
«Հերիք է խաբեք, այս ժողովրդին, մարդու իրավունքների պաշտպան եք, փոխանակ պաշտպանեք մեզ, ոչ մի հարց չեք լուծում: Վարչապետը ձեզ ուղարկել է, որ էլի՞ մեզ խաբեք»,-ասաց իրացման գոտու բնակիչներից մեկը: Ի պատասխան, Կարեն Անդրեասյանն ասաց, որ ինքը ոչ ոքի չի պատրաստվում խաբել եւ որ կարող են գալ իր մոտ՝ հարցը մանրամասն քննարկելու: Բնակիչներն ասացին, որ ցանկություն չունեն, քանի որ «միլիոն անգամ», արդեն քանի տարի, իրենց խնդիրը ներկայացնում են նախագահին, վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն որեւէ մեկը չի փորձում խնդիրը լուծել:
«Գալստուկը կապել եք՝ եկել եք մեզ խաբում եք: Արդեն հոգնել ենք ձեր խոստումներից»,-ասացին բնակիչները: «Որ գալստուկս հանեմ, ինչ-որ բան կփոխվի՞»,-նկատեց Կարեն Անդրեասյանը:
Իրացման գոտու բնակիչների ակցիան հսկում էին տասնյակ ոստիկաններ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ