Լրահոս
Օրվա լրահոսը

Նազիկ Ավդալյանի վերադարձը մեծ սպորտ աշխարհի առաջնությունում հաջող ստացվեց

Նոյեմբեր 26,2015 11:46

Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը հինգ տարվա հարկադիր դադարից հետո առաջին անգամ վերադարձավ մեծ մրցահարթակ:

Հանդես գալով «B» խմբում՝ Նազիկը պոկում վարժությունում ցույց տվեց 105 կգ, հրումում՝ 125 կգ եւ երկամարտի 230 կիլոգրամով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Ընդորում, հայ մարզուհուն երկու անգամ չի հաջողվել գլխավերեվում պահել 129 կիլոգրամ կշռող ծանրաձողը, թեեւ նա մարզումների ժամանակ հրում վարժությունում նաեւ 130 կգ էր բարձրացրել: Սակայն աշխարհի նախկին չեմպիոնի մասին միայն դրվատանքի խոսքեր պիտի ասել: Նախ նրա համար, որ ողնաշարի ծանրագույն վնասվածքից հետո նա բացառիկ կամք է դրսեւորել ու վերադարձել մեծ սպորտ: Երկրորդ՝ Նազիկը հինգ տարի ոչ մի մրցման չէր մասնակցել եւ նրա զգացումները աշխարհի առաջնության մրցահարթակում միայն պատկերացնել կարելի է: Եվ երրորդ՝ եթե ուժեղագույնների «A» խմբում զրո ստացողներ չլինեն, Նազիկը կզբաղեցնի 15-րդ հորիզոնականը եւ մեր կանանց հավաքականի թիմային հաշվարկին առնվազն վարկանիշային 11 միավոր կբերի, ինչը շատ կարեւոր է օլիմպիական նախնական երկու ուղեգրերը պահպանելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armnoc.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30