Ռուսական «Սու-24» ռմբակոծիչը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը: Ամբողջ միջադեպը եւ նրա վրա հարձակումը նախօրոք ծրագրված է եղել: Այս հայտարարությունն, ըստ «Ria»,-ի, ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Թուրքիան կործանել է Սիրիայում ռուսական ավիախմբին պատկանող «Սու-24» ինքնաթիռը:
Այս առնչությամբ Չիժովը, մասնավորապես, ասել է. «Դա կամա թե ակամա թուրքական օդային տարածքի խախտում չէր: Այն արագությունը, որ ունեն այդպիսի ինքնաթիռները, հարեւան երկրի տարածքով թռիչքը ընդամենը մի քանի վայրկյան կկազմեր: Դա շատ ավելի քիչ է, քան պահանջվում է թուրքական ռմբակոծիչներից, որ հրամանով պատրաստվեն, օդ բարձրանան եւ կործանման ռուսական ինքնաթիռը»:
Ըստ պաշտոնյայի՝ սա հստակ ցույց է տալիս, որ միջադեպն ավելի վաղ էր ծրագրվել:
Կարդացեք նաև
«BBC»-ի տեղեկացմամբ՝ թուրք զինվորականները հրապարակել են մի ձայնագրություն, որում, ինչպես իրենք են պնդում, լսվում են ռուսական «Սու-24»-ի կործանվելուց առաջ, նրան ուղղված զգուշացումները:
Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է մի տղամարդ անգլերենով զգուշացնում. «Դուք մոտենում եք Թուրքիայի օդային սահմանին: Փոխեք ուղղությունը: Անմիջապես թեքվեք դեպի հարավ»:
Հիշեցնենք նաեւ, որ երեկ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատունը քարկոծվել է: Անհայտ անձինք քարեր են նետել դեսպանատան վրա, ինչի արդյունքում ապակիները կոտրվել են, ամբողջ տարածքում ներկ է թափված:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ