ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակել էր «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015» զեկույցը, որին արդեն անդրադարձել ենք։ Այդ զեկույցում կա մի առանձին բաժին, որը կոչվում է «աղքատության սուբյեկտիվ գնահատականը»։
Այսինքն, բացի սպառման ագրեգատի հիման վրա հաշվարկված կենսամակարդակի օբյեկտիվ գնահատականից, ԱՎԾ-ն ներկայացնում է նաև քաղաքացիների սուբյեկտիվ գնահատականները՝ անհատների անձնական տեսակետներն իրենց իսկ բարեկեցության վերաբերյալ։
Հարցերից մեկը հետևյալն է՝ ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ՝ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։ Արդյունքները, ըստ 2008 և 2014թթ. հետազոտությունների, բերված են աղյուսակ 1-ում։
Ինչպես տեսնում եք, մեր հայրենակիցները պատասխանել են, որ շատ լավ ապրելու համար Հայաստանում մեկ շնչի հաշվով անհրաժեշտ է 1 մլն 297 հազար 693 դրամ կամ շուրջ 3120 դոլար։ Այսինքն՝ 4 հոգանոց ընտանիքի ամսական եկամուտը պետք է կազմի շուրջ 13 հազար դոլար։
Կարդացեք նաև
Առաջին հայացքից, թվում է՝ շատ մեծ թիվ է։ Սակայն մարդիկ նկատի ունեն ոչ թե լավ ապրելը, այլ շատ լավ։ Իսկ դա ենթադրում է լավ բնակարան՝ իր բոլոր ծախսերով հանդերձ, լավ մեքենա, լավ կրթություն, բրենդային հագուստներ, համեղ սնունդ, այդ թվում՝ ռեստորաններում, մշակութային և ժամանցի վայրեր, տարվա մեջ առնվազն 2 անգամ հանգիստ արտերկրում, մի քանի անգամ՝ հանգիստ Հայաստանում, և այլն:
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում