Այսօր կառավարության շենքը ուժեղացված ռեժիմով էր պահպանվում: Անվտանգության աշխատակիցները շենքը պահպանում էին ավտոմատներով: Թե՛ հետնամուտքերում, թե՛ գլխավոր մուտքում պաշտոնյաներին դիմավորում էին զինված աշխատակիցները: Լրագրողների զարմացած հարցերին, անվտանգության աշխատակիցները չէին արձագանքում:
Այսպիսի «արտակարգ» ռեժիմի պատճառը, հավանաբար, նախօրեին Նորք-Մարաշում իրավապահների կողմից հայտնաբերած հանցավոր խմբի վնասազերծումն էր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ