Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրացվող ձուն որակապես անվտա՞նգ է. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 26,2015 11:16

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավկիթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին նախագիծ է ներկայացրել ՀՀ կառավարություն։ Դրանով փորձ է արվում այսուհետ շուկաներում իրացման համար նախատեսված հավի, հնդկահավի, լորի, ջայլամի ձվերը անսանաբուժասանիտարական փորձաքննության ենթարկել։ Սա նշանակում է, որ մինչ այս Հայաստանում սպառողը իրազեկ չի եղել, թե որակապես ինչ հավկիթ է գնել։

Մինչ այս նման կարգ գոյություն չի ունեցել։ Ըստ էության, ձուն շուկայում վաճառվել է առանց պարբերաբար փորձաքննության։ Ու եթե նույնիսկ ՍԱՊԾ-ն փորձաքննություն է իրականացրել, ապա միայն ահազանգեր, դժգոհություններ կամ բողոքներ ստանալուց հետո։ Կամ էլ մամուլի հրապարակումների հիման վրա։

Ինչպես հայտնի է՝ բազմաթիվ վիտամիններ, կերային հավելումներ կան, որոնք նախատեսված են հավերի ձվատվությունը բարձրացնելու, ձվի չափը մեծացնելու համար։ Որոշ թռչնաբույծներ անգամ այնպիսի տարբերակներ են կիրառում, որպեսզի հավերը օրվա մեջ երկու ձու ածեն։ Մինչդեռ բնական պայմաններում հավը օրը մեկ է ածում։ Ամբողջ աշխարհում դրա չափաքանակները վերահսկվում են։ Եվ դատելով մերօրյա իրավիճակից՝ դժվար է ասել, որ Հայաստանում վերահսկվում է այդ ոլորտը։

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ եթե կարգը մինչ այս չի եղել, ապա այն ունենալը, սահմանելը շատ կարեւոր է ու պարտադիր։ «Ձուն անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկելը ընդունված է եղել իրականացնել նույնիսկ խորհրդային տարիներին։ Հավանաբար ՍԱՊԾ-ն այս ամենը փորձում է իրավական տեսքի բերել։ Ճիշտ է՝ կարեւոր է այս կարգի սահմանելը, բայց ուշացած է»,- նկատեց Պիպոյանը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30