Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մկրտչյան. «Հանրությունը տեղյակ չէ, թե ինչի համար են այդ փոփոխություններն իրականացվելու». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 26,2015 11:11

«Հայազն» կուսակցության ղեկավար, «Այո եւ ոչ» ռեալիթի ռոուի մասնակից Արմեն Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց՝ հիմա իրենց առավել հասկանալի է դարձել, որ հանրությունը սահմանադրական փոփոխություններ չի ցանկանում։

– Քարոզչության ընթացքում հասկանալի դարձավ, որ հանրությունն անգամ տեղյակ չէ, թե ինչի համար են կատարվում սահմանադրական փոփոխությունները։ Արդյո՞ք Ձեզ հաջողվում է ժողովրդին ներկայացնել նաեւ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ փոփոխությունը, տեսակետ կա, որ ոչ-ին չի հաջողվում հանրությանը համոզել, թե ինչու պետք է ոչ ասել։

– Այո, կարելի է ասել, որ հանրությունը տեղյակ չէ, թե ինչի համար են այդ փոփոխություններն իրականացվելու, ու թե ինչու են ՀՀ իշխանություններն այժմ նման բան կատարում։ Բայց նաեւ ոչ-ի ներկայացրած հիմնավորումներից նրանց համար հասկանալի է դառնում, թե դրանք ինչ փոփոխություններ են, ու ինչպես պետք է նրանք քվեարկեն։ Մեր քարոզչության ժամանակ էլ նրանց տեղեկացվածության աստիճանը բարձրացավ, իշխանության ներկայացուցիչները մեծ դժվարությամբ սկսեցին տեղեկատուներ բաժանել, մինչեւ օրս չէին բաժանել, քանի որ նրանք էլ մտավախություն ունեին, որ բովանդակությունից տեղյակ լինելով՝ քաղաքացին բովանդակային առումով եւս դեմ է լինելու։ Հիմա վիճակն ավելի է փոխվել, հանրությունն ավելի հստակ գիտի, թե ինչի համար է քվեարկելու ու ինչու է ասելու ոչ։ Կարծում ենք, որ իսկապես քարոզչությունն օգնում է, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե իրենից ինչ է ներկայացնում այդ փոփոխությունը։ Այսօր բոլորի համար էլ հասկանալի է դարձել այդ փոփոխությունների նպատակն ու բովանդակությունը, քաղաքացին շատ լավ գիտի, որ դա իրեն պետք չէ, քաղաքացին շատ լավ հասկանում է, որ այդ փոփոխություններով իր կյանքում, սոցիալական հարցում որեւէ հարց չի լուծվելու:

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30