Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

10 կգ պնդուկի համար իջեւանցուն մինչեւ 5 տարի ազատազրկում է սպառնում

Նոյեմբեր 26,2015 11:03

Իջեւան քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Վազգեն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. օգոստոսի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել Իջեւանի բնակիչ Աշոտ Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող, Տավուշի մարզի Գանձաքար համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես այգի օգտագործվող ցանկապատված հողամաս, որտեղից գողացել է 10 կգ պնդուկ, Ա. Մանուչարյանին պատճառելով 8 հազար դրամի վնաս:

Վ. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով («Գողությունը,որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Սույն հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է 500 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ տուգանքով կամ 2-5 տարի ազատազրկմամբ:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Վ. Օհանյանի հանդեպ. որպես խափանման միջոց , ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը նոյեմբերի 27-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karlen says:

    Այ անխիղճներ, էտ տղուն երկու պնդուկի համար խի եք բռնել տվել,պապս որ ծառ էր տնկում ասում էր բալա ջան զաբոռից դուրս եկած ճուղերը չկտրես,դրանց բերքը ճանփորդներիննա ,որ ուտեն ու մեզ օրշհնեն ոչ թե քրֆեն

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30