Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը շահել թուրքական ապրանքների՝ դեպի Ռուսաստան արտահանման արգելքից. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 26,2015 11:01

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը շահել թուրքական ապրանքների՝ դեպի Ռուսաստան արտահանման արգելքից։ Սա հասկանալու համար պետք է նայենք մեր վիճակագրական տվյալները։ Այս տարվա հոկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 1170 տոննա լոլիկ։ Ըստ ընդհանրացված ցուցանիշների, Հայաստանից արտահանվող պտուղ¬բանջարեղենի ավելի քան 80 տոկոսը արտահանվել է Ռուսաստան։ Համարենք, որ արտահանված ամբողջ լոլիկը գնացել է Ռուսաստան։

Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից արտահանվող լոլիկի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 1.3 դոլար։ Ստացվում է, որ այս տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 1.5 միլիոն դոլարի լոլիկ։ Իսկ Թուրքիայից Ռուսաստան, այն էլ 9 ամսվա տվյալներով, արտահանվել է 281 միլիոն դոլարի լոլիկ։ Այսինքն, ռուսական շուկա ներկրված հայկական լոլիկը թուրքականից քիչ է 180 անգամ։

Եթե նույնիսկ հենց վաղվանից պաշտոնապես արգելվի թուրքական լոլիկի ներմուծումը Ռուսաստան, եւ մեզ մոտ արտադրված ամբողջ լոլիկը տարվի Ռուսաստան, ապա այդ դեպքում էլ մեր «կշիռը» ռուսական շուկայում գրեթե չի փոխվի այն պարզ պատճառով, որ մեզ մոտ չկան համապատասխան հզորություններ նույնիսկ պահի ընձեռած հնարավորություններից օգտվելու համար։ Եվ եթե անգամ հզորություններ ստեղծվում են, ապա շատ ու շատ դանդաղ տեմպերով։ Սա ուշագրավ է հատկապես նրանով, որ մեր արտադրանքը ռուսական շուկա է մտնում առանց մաքսազերծման, իսկ թուրքական ապրանքները ռուսական շուկա են հասնում ԵՏՄ-ական բարձր մաքսատուրքերով հարկվելուց հետո։ Եվ նույնիսկ այս դեպքում մենք պարտվում ենք մրցակցության մեջ։

Ստեղծված իրավիճակից արագ եւ շոշափելի օգուտներ ստանալու հեռանկարներ, ինչպես հասկանում ենք, չկան։ Փոխարենը կարող են շահել Վրաստանն ու Ադրբեջանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30