Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աբրահամ Մանուկյան. «Շատ ընդդիմադիրներ ասում էին՝ ով կողմ քվեարկի, ազգի թշնամի է, հիմա էլ են ասում». «Հրապարակ»

Նոյեմբեր 26,2015 10:42

Սահմանադրական բարեփոխումների քարոզչությանը ԲՀԿ-ն լծվել է առավել քան ակտիվությամբ, արդեն հասցրել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում լինել, մարզային քարոզչության վերջին ակորդը կտրվի նոյեմբերի 26-ին, որից հետո քարոզչական խմբերը կայցելեն նաեւ Երեւանի համայնքներ: «Մեզ մնացել է Տավուշ եւ Լոռի մարզերն ու Շենգավիթը»,- ասաց ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը։ Նա գոհ է քարոզչության ընթացքից, ասում է, որ իրենց հանդիպումներից հետո մարդիկ կարծիքը փոխել են «դեպի «այո»-ի»։

– Իսկ չկայացած կուսակցություններով ինչպե՞ս եք երկիր կառավարելու։

– Չկայացած չէ, նկատի ունեմ կուսակցական գործառույթներն ավելի դրական ու հիմնավոր կարող են լինել։ Նամանավանդ որ ընդդիմության դաշտում տրամադրվում են բավականին պաշտոններ հսկողական, մարդու իրավունքների հետ կապված, դատական համակարգի հետ կապված բարեփոխումներ։

– Որ ընդդիմադիրները պաշտոն ստանան, կարծում եք ժողովուրդը լա՞վ կապրի։

– Նախ, սա պաշտոնների խնդիր չէ, այդ պաշտոնները կարող են մեր ֆրակցիային, մյուսին-մյուսին չհասնի, կարեւորը, որ ընդդիմադիր դաշտը, ընդդիմադիր ներկայացուցիչները կարողանալու են իրենց դրսեւորեն, այն, ինչ որ մենք ժամանակին ասում էինք՝ 2007-ին։

– Ընդդիմադիրներին արտոնություն է տրվելու, իսկ ի՞նչ է տրվելու ՀՀ շարքային քաղաքացիներին։ Դուք էլ համաձայնեցիք, որ իրենց բարեկեցիկ կյանք ունենալն է հետաքրքրում։

– Նոր Սահմանադրությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, հազար տեսակի նման հարցերի հետ կապված, շատ ավելի դրական է։ 2005-ին, երբ Սահմանադրությունը փոփոխության էին ենթարկում, շատ ընդդիմադիրներ ասում էին՝ ով կողմ քվեարկի, ազգի թշնամի է, հիմա էլ են ասում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30