Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսներին կրկին պետք է եկել Հայոց ցեղասպանությունը. «Ժամանակ»

Նոյեմբեր 26,2015 10:34

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը երեկ լուր տարածեց, որ ՌԴ Պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության մի քանի պատգամավորներ, այդ թվում և խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը ներկայացրել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը:

Ըստ օրենքի նախագծի՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում 1915-1922թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտումը կամ արդարացումը պատժվելու է տուգանքով մինչ 300 հազար ռուբլու չափով, կամ ազատազրկմամբ մինչև 3 տարի ժամկետով: Եթե նույն հանցագործությունը կատարվել է ԶԼՄ-ի կիրառմամբ, ապա տուգանքի առավելագույն չափը դառնում է 500 հազար ռուբլի, իսկ ազատազրկման ժամկետը՝ 5 տարի: Այս նախագիծը ռուս խորհրդարանականների առաջին, այսպես կոչված, պրոհայկական քայլը չէ. Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին էլ հայտարարել է, որ պետք է օգնել հայերին Արևմտյան Հայաստանին տիրանալու հարցում:

Սա թուրքական օդուժի կողմից Սիրիայի սահմանին Սու-24 օդանավի խոցման Ռուսաստանի պատասխանն է: Ռուսները որոշել են օգտագործել Հայոց ցեղասպանությունն ու հայերին՝ թուրքերից վրեժխնդիր լինելու հարցում: Օգտագործել այնպես, ինչպես, օրինակ, օգտագործում են թուքական հավի մսի կամ բանջարեղենի համար ներմուծման արգելք սահմանելով:

Հայաստանում ռուս պատգամավորների քայլերը կարող են ոգևորություն առաջացնել, և շատերը կարող են համարել, որ թուրք-հայկական հակամարտության մեջ հիմա մենք ունենք հզոր դաշնակից՝ ի դեմս Ռուսաստանի, կամ մենք կարող ենք օգտվել Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտությունից: Բայց դաշնակիցներն ու բարեկամները երևում են այն ժամանակ, երբ դու ինքդ ես դժվարության մեջ, և ոչ թե այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը ուզում է օգտագործել քեզ իր հաշիվները իր թշնամու հետ պարզելու համար:

 

Ավետիս Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30