Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի առաջին փուլը

Նոյեմբեր 26,2015 10:29

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը 2015 թ. հոկտեմբերի 22-ից սկսյալ իրականացրեցին «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի առաջին փուլը:

Ծրագրի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի մարզերի հանրակրթական դպրոցների «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկա դասավանդող շուրջ 1000 ուսուցիչների հետ: Այդ առիթով նրանց ընծայվեցին Աստվածաշունչ մատյաններ:

Նոյեմբերի 25-ին ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու Արշավիր Գաբուջյանն առաջին փուլի ամփոփման կապակցությամբ հանդիպում ունեցան ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ծրագրի արդյունավետությանը, հաջող ընթացքին, ինչպես նաև նշվեց, որ ծրագիրը մեծ խանդավառություն է առաջացրել մասնակից ուսուցիչների շրջանակներում:

Ծրագրի երկրորդ փուլի իրականացումը նախատեսվում է 2016 թ. գարնանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30