Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում էինք՝ տարածքը կկապարակնքեն, որ հետաքննություն կատարեն. «Հրապարակ»

Նոյեմբեր 26,2015 10:22

Ուշագրավ է, որ տարածքը շրջապատված մնաց ընդամենը մի քանի ժամ։ Ցերեկվա ժամը 2-ի կողմերն արդեն ամեն ինչ ավարտվեց, դիմակավորված հատուկջոկատայիններն «ահաբեկիչներին» նստեցրին ԱԱԾ-ի «Գազել»-ը, զենքերը բարձեցին մեկ այլ բեռնատար «Գազելի» մեջ եւ հեռացան։ Փողոցը բացվեց, երթեւեկությունը վերականգնվեց, իսկ լրագրողներն էլ հնարավորություն ստացան անարգել մուտք գործել տուն, նկարահանումներ կատարել, զրուցել տանտերերի հետ, ձեռք տալ իրերին եւ այլն։ Մի խոսքով՝ տեռորիստական խմբի որջը մեր տրամադրության տակ էր, ինչը համենայնդեպս տարակուսանքի տեղիք տվեց, քանի որ կարծում էինք՝ տարածքը կկապարակնքեն, որ հետաքննություն կատարեն, եւ նախապատրաստվող հանցագործությունների հետքերը չոչնչանան։

Այս առիթով փաստաբան Երվանդ Վարոսյանից փորձեցինք ճշտել՝ իրականում նորմա՞լ է, որ նման հնչեղության դեպքից հետո իրավապահ մարմինները բնակարանը պլոմբելու փոխարեն թույլ տվեցին, որ լրագրողներն ու պատահական անձինք մուտք գործեն դեպքի վայր, ձեռք տան իրերին, որոնք գուցե իրեղեն ապացույց են հանդիսանում։ «Ձեր հարցն իրոք տրամաբանություն ունի, բայց էդ դեպքի կամ էդ գործի հետ կապված էնքան սակավ տեղեկատվություն կա, որ միանշանակ պատասխանել, թե դա նորմալ էր, թե աննորմալ էր, կարծում եմ՝ ոչ ոք էս պահի դրությամբ չի կարող։ Կարող են լինել իրավիճակներ, որ դա լինի նորմալ, կարող են լինել իրավիճակներ, որ դա կլինի աննորմալ, բայց հարցը, իհարկե, ծագում է, այդուամենայնիվ»,-ասաց փաստաբանը։ Իսկ, առհասարակ, կարգն ինչպե՞ս է, մի՞թե նախաքննության ընթացքում այդ տանը գործողություններ չեն արվելու։ «Գիտե՞ք, կարգ չկա օրենքով սահմանված, թե դա ինչպես պիտի արվի։ Յուրաքանչյուր դեպքում յուրաքանչյուր գործի առանձնահատկությունից է կախված՝ կա դրա  անհրաժեշտությունը, թե՝ ոչ։ Էս պահին ես չեմ կարող ասել՝ եղե՞լ է, թե՝ ոչ։ Հարցեր, բնականաբար, ծագում են, Դուք իրավացի եք, բայց չի բացառվում, որ էդ հարցերն ունենան պատասխաններ, ժամանակը ցույց կտա»,- եզրափակեց փաստաբան Վարոսյանը:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30