Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեսակետների բախում «օպերացիայի» շուրջ

Նոյեմբեր 26,2015 10:05

Երեկ վաղ առավոտյան Նորք-Մարաշի առանձնատներից մեկից մեծ քանակությամբ զենքի առգրավումը եւ այդ առիթով տասը քաղաքացիների ձերբակալությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տվել:

Նախ անդրադառնամ ոստիկանության եւ ԱԱԾ-ի հասցեին հնչած դիֆերամբներին: Դրանք, ինձ թվում է, չափազանցված են: Ամեն ինչ, իմ կարծիքով, արվել էր չափից դուրս ցուցադրաբար եւ անմեղության կանխավարկածի որոշակի խախտումներով: Թերեւս Արթուր Վարդանյանի անունը հրապարակելը արդարացված էր: Բայց այդ տան մնացած «բնակիչների» դեմքերը ցույց տալն ու անունները հնչեցնելը, առավել եւս՝ դեպքի վայր անսահմանափակ քանակությամբ լրագրողներ եւ քաղաքացիներ ներս թողնելը այնքան էլ պրոֆեսիոնալ չէր:

Մեկ այլ տեսակետի համաձայն՝ իշխանություններն ամեն ինչ ծայրից ծայր սարքել են, զենք-զինամթերքը նախօրոք այդ տան տարբեր անկյուններում պահել են, որպեսզի իրականացնեն այդ օպերացիան: Բայց դա հակասում է Արթուր Վարդանյանի մասնակցությամբ տեսահոլովակին, որտեղ ինքը եւ մի շարք այլ երիտասարդներ խրոխտ կերպով նկարահանվել են զենքերը ձեռքին:

Հաջորդ վարկածը հետեւյալն է. զենքերն առգրավվելու ինչ-որ հիմք, հավանաբար, իրավապահներն ունեին, բայց այդ ամենը նրանք օգտագործելու են ընդդիմությանը ճնշելու համար: Այդ տարբերակն իսպառ բացառելն, իհարկե, հնարավոր չէ: Սակայն արձանագրենք, որ առայժմ այդ գործի առնչությամբ իրավապահները պաշտոնապես չեն շրջանառել ոչ որեւէ ընդդիմադիր կուսակցության, ոչ «Նոր Հայաստանի», ոչ էլ առավել եւս՝ «Էլեկտրիկ Երեւանի» հետ առնչության վարկած: Դրա մասին գրում են որոշակի կայքեր, ինչպես նաեւ հայտարարություն է տարածել «Նոր Հայաստանը»: Ակնհայտ է, որ եթե Հոկտեմբերի 27-ի նման մի բան պատահեր, նույն ընդդիմադիրները հարցնելու էին՝ ինչո՞վ էին զբաղված իրավապահները:

Եվ վերջապես՝ կա տեսակետ, որը ճիշտ է, հիմնականում, արտահայտվում է ակնարկների, այլաբանությունների ձեւով: Այդ տեսակետի իմաստը հետեւյալն է՝ այո, Արթուր Վարդանյանը ունեցել է զենքեր եւ իր խմբի միջոցով պատրաստվում էր ոչնչացնել «ատելի ռեժիմի» ներկայացուցիչներին: Քանի որ նա հայրենասեր, ազգին նվիրված երիտասարդ է եւ «սիրիական պատերազմի հերոս» (վերոհիշյալ տեսահոլովակում խոստանում էր Քեսաբն ազատագրել), ուրեմն նա իրավունք ունի այդ ձեւով մեզ ռեժիմից փրկելու: Այսինքն՝ այդ տեսակետի կողմնակիցները կարծում են, որ Հայաստանում օրինականությունը, արդարությունը եւ ժողովրդավարությունը հաստատվելու են հենց այդ ձեւով: Դա էլ է տեսակետ, չնայած, իմ կարծիքով, բավականին «ISIS»-ական: Բայց այդ տեսակետի ներկայացուցիչները պետք է հետեւողական լինեն եւ նույնկերպ արդարացնեն Նաիրի Հունանյանի արածները եւ կարեւորը՝ իրենց տեսակետն արտահայտեն ուղիղ տեքստով՝ առանց այլաբանությունների:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Մոռացաք նշել shamshyan.com-ի առաջինը լինելու հանգամանքը և հնդկական կինո հիշեցնող խուճուճ հաղորդագրությունը.
    – Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն:
    – եթե ԱԱԾ-ականները 1 վայրկյան անգամ հապաղեին, մինչև ատամները զինված բաշիբոզուկները գործի կդնեին ինքնաձիգներն ու պայթուցիկները:
    – նրանց մեծ մասը արտասահմանցիներ են:
    Այստեղ քաղաքական բաղադրիչի այնքան ճչացող է, որ shamshyan.com-ը այսուհետև կարելի է հանգիստ խղճով անվանել mentovka.am
    Երբ երկրում տիրում է Լեվիաթանը, նման կատակլիզմներն անխուսափելի են: Ի դեպ նման իրավիճակ է տիրում նաև մեր ՛՛մեծ՛՛ եղբայր Մեծ Դժբախտիստանում: Համոզվեք ինքներդ.
    https://www.youtube.com/watch?v=9XiFwgOXXio

  2. Artur says:

    Պրիմիտիվիզմի հոտ է գալիս այս ամենից

  3. Հ.Շ. says:

    Ոստիկանութեան/ազգային անվտանգութեան գործողութեան թափանցիկութեան նիւթով՝

    ա. ահաբեկչական ցանցերի դէմ պետական գործողութիւնները յաճախ տեսարանային (spectacular) կ’ըլլան. նոյն բանը տեսնում ենք օրինակի համար, այս օրերին, Եւրոպայում:

    Որովհետեւ անոնց նպատակն է նաեւ ՝

    – տարհամոզում (deterrance) սփռելու, նոյն հակումները ունեցող այլ անձերի հասցէին

    – քաղաքացիների միտքը հանգստացնել, իրենց ապահովութեան տեսակէտից, պետական ուժերի ատակութիւնն ու կարողութիւնները ցուցադրելով

    բ. յատկապէս Հայաստանի պարագային, նկատի առնելով արդէն շրջագայող դաւադրական վարկածները, կը պատկերացնէ՞ք թէ յաւելեալ եւ աւելի լայնատարած ինչպիսի հեքեաթներ պիտի սարքուէին, եթէ ամէն բան կատարուէր թաքուն կերպով…

    Ասեմ, ես միլիցիան սիրող մարդ չեմ:
    Չի եղել մի անգամ որ լինեմ Հայաստան/Արցախ, եւ բերանացի բախում չունենամ միլիցիայի անդամների հետ (թէեւ, գոնէ Շուշիի պարագային, հիմա աւելի լաւ են յարաբերութիւններս ընկեր ոստիկանների հետ… սակայն երկար ժամանակ առաւ մինչեւ որ հասնինք այդ կէտին… ) :

    Սակայն երբ որ վատը կը նշենք,
    նաեւ պարտաւոր ենք նշելու լաւը:

    Այս յատուկ դէպքի կապակցութեամբ՝ փառք Աստուծոյ որ ունենք այսպիսի կարող ոստիկաններ եւ անվտանգութեան գործակալներ: Վարձքերնին կատար: Ուրիշ երկիրներում, արիւն էր հոսելու այսպիսի գործողութեան ընթացքին:

  4. Հ.Շ. says:

    Գալով ձերբակալուածներուն, անոնք հաւանաբար պարզապէս խեղճ մարդիկ են, կարգին չաթլախներ, խաբուած-մոլորած հայորդիներ: Որոնք սակայն, Հայաստանում տիրող՝ընդհանուր խելագար մթնոլորտին մէջ (Պետութեան դէմ ընդհանրացած ատելութեան մթնոլորտին մէջ. զորս տեւապէս կը քաջալերեն ամէն մարդ, ներառեալ լրագրողները, բայց մանաւանդ՝ ընդդիմութիւն կոչուածը), կը պատրաստուէին ահաւոր արարքներ գործելու:

    Բախտաւոր են որ ձերբակալուեցան, առաջ որ արարքի անցնին:

    Մի քանի տարի բանտում, առիթը կ’ունենան իրենց խելքը գլխին հաւաքելու:

    • Հ.Շ. says:

      մէկ ժամ անցաւ,
      եւ դեռ մեկնաբանութիւններս չեն հրատարակուած

      դիտումնաւո՞ր է…

      եթէ խնդիրը անձնակազմի ծանրաբերնուած ըլլալն է,
      եւ եթէ իրապէս հետաքրքրուած էք ընթերցողների մասնակցութեամբ,
      որպէս ես ալ Համացանցային մի ասուլիսի – անվճար – վերահսկիչ,
      կ’առաջարկեմ հետեւեալը՝

      կարգով-կանոնով, երեսաբաց գրանցման համակարգ հաստատեցէք
      արձանագրուած/ընդունուած անդամի մեկնաբանութիւնը ինքնաբերաբար թող հրատարակուի,
      յետոյ, պաբերաբար, ամէն բան աչքէ կ’անցնէք, եւ ի հարկին՝ կը ջնջէք

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Հայդուկ ջան, ի՞նչ խնդիր կա:

        • Հ.Շ. says:

          Ամէն դէպքում, իմ կողմէս խնդիր չկայ, Արամ ջան:
          Խնդիր բառը ծանր բառ է, զայն վերապահենք իսկական խնդիրներին – որոնք ափսոս չեն պակասում – :

          Կարող է որ եղածը թիւրիմացութիւն է,
          կամ ել, աւելի հաւանականօրէն՝ տեխնիկական տարօրինակութիւն:

          Երբ որ մեկնաբանութիւն/հակազդեցութիւն ուղարկում եմ, երբեմն, արտակարգօրէն երկար ժամանակ է անցնում, մինչեւ որ զայն տեսնեմ հրատարակուած վիճակում: Մինչդեռ ուրիշ առիթներով, նոյնիսկ երբ որ ձեր մօտ գիշերուայ շատ ուշ կամ առաւօտեան փոքր ժամերն են, գործընթացը կատարվում է շատ արագօրէն:

          Տուեալ յօդուածի ընթերցողների ընդհանուր թիւը սահմանափակ ըլլալով, հրատարակման ուշացումը ի դերեւ է հանում – կամ ել չի արդարացնում – գրութեան տրամադրուած ճիգն ու ժամանակը:

          Նկատի առէք ուրեմն վերեւ պարզուած կառուցողական առաջարկածս:
          Ձեր համար ել գործը կը հեշտանայ: Կանոնաւորապէս գրանցուած, ինքնութիւնը յայտնող, առանց դիմակի անձը, մէյ մը որ ընդունուի – այսինքն՝նախնական վստահութեան արժանանայ -, թող ուղղակի պարզէ իր post-ը: Դուք ել պարբերաբար կը հսկէք, եւ եթէ խախտում կատարուի, կը ջնջէք, կ’ազդարարէք, եւայլն.

          Մենք այս ձեւով ենք դասաւորել ու վարում Արմէնյուզի Ֆորոմը: Ուր ես -սիրայօժար – վերահսկիչ եմ:

    • պարտիզան says:

      No disrespect,just curious. Why didn’t you change you first name, when given the option, Hayduk? Doesn’t it mean ‘gorilla fighter’? Who are you fighting against? Who are you fighting for? Armenia has own armed forces.

      • Հ.Շ. says:

        My first name was given to me by my godfather, my kavor, Simon Vratsian, who happens to be the fourth – and last – Prime Minister of the initial Republic of Armenia. That reason alone would be enough so that I don’t even think about changing it. But I also happen to be proud of it.

        I am fighting for the Truth, bardizban.

        (bty, it’s “guerilla”, not gorilla)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30