Ինչպես մեզ տեղեկացնում են Շիրակի մարզի Արեւիկ գյուղի բնակիչները, առավոտից մինչ այս պահը ճանապարհային ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները հատ-հատ կանգնեցնում են գյուղից դեպի Գյումրի ու հակառակ ուղղությամբ երթեւեկող բոլոր մեքենաների վարորդներին, խուզարկում մեքենաները, անգամ ստուգում են մարդատար միկրոավտոբսուների վարորդներին:
Նշենք, որ այս գյուղը Շիրակի մարզի կաթողիկե համայնքներից մեկն է: Ինչպես մեզ տեղեկացնում են գյուղի բնակիչները, այստեղից բավական շատ մարդիկ են աշխատում Գյումրու Ղորղանյան 83 առանձնատանը գտնվող «Մարիամ» ռադիոկայանում:
Հիշեցնենք, որ այսօր ռադիոկայանի աշխատանքները խափանվել են, քանի որ, ըստ հաղորդվող տեղեկությունների, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, Երեւանում հայտնաբերված հակաահաբեկչական խմբի հետքերով գալով Գյումրի, խուզարկություններ են կատարում նշված հասցեում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ