Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայ-թուրքական սահմանը կարող է դառնալ առճակատման սահման». իրավապաշտպան

Նոյեմբեր 25,2015 22:50

«Ռուսաստանի ազդեցությունը ՀՀ քաղաքական որոշումների վրա ակնհայտ ու որոշիչ է: Եթե Ռուսաստանը շարունակի այդ ագրեսիվ ու միջազգային անվտանգության կանոններին հակասող դիրքորոշումը, Հայաստանը կարող է ընկալվել որպես ռուսական թիրախ, որովհետեւ մենք պետություն ենք, որի տարածքում կա ռուսական բազա… հայ-թուրքական սահման այդպես էլ չունեցանք, այն դե ֆակտո շարունակվում է մնալ ռուս-թուրքական սահման, այն կարող է դառնալ նաեւ առճակատման սահման Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության ժամանակ»,- այս կարծիքին է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով, ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունն արդեն կա, ինչը կարող է Ասադի ռեժիմի դեմ միջազգային կոալիցիայի եւ ՌԴ հարաբերությունների սրմանը հանգեցնել:

Արթուր Սաքունցի խոսքով, այն տարածքում, որտեղ ռուսական ռազմական օդանավերը թռիչքներ էին կատարում, այդտեղ հակաասադական կոալիցիային աջակցող ուժեր էին բնակվում՝ թուրքմենները. «Այդ հարցը բարձրացվել էր  Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում եւ ՆԱՏՕ-ում: Կարծես թե Ռուսաստանը,  հաշվի չառնելով այդ քայլերը, ինքնուրույն սկսեց գործողություններ իրականացնել, ու ինքնուրույն գործողությունները ստացան պատասխան: ՌԴ-ն ակնհայտորեն աջակցում է Ասադի ռեժիմին եւ հիմա  իր այդ քաղաքականության  հետեւանքներն է կրում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30