Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ինչու Սուրիկ Խաչատրյանի տանը հայտնաբերված զինանոցը ահաբեկչական զենք չհամարվեց». իրավապաշտպան

Նոյեմբեր 25,2015 22:15

«Այն արսենալը, որ Սուրիկ Խաչատրյանի տանը հայտնաբերեցին, չգիտես ինչու դրա մեջ ահաբեկման կամ կազմակերպված խմբի նշույլ չէին տեսնում: Այդ զինանոցը, որ Լիսկայի տանն էր Բուդաղյան եղբայրներից մեկի սպանության գործի  քննության շրջանակում հայտնաբերված, արդյոք դա ահաբեկչական խմբավորման զենք չէր, չտեսանք նման բան»,- այսօր ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված հանցավոր խմբավորման դեպքին անդրադառնալով՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նրա համոզմամբ, տեղի ունեցած դեպքը Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակով է պայմանավորված. «Սպասվող նոր սահմանադրության հանրաքվեին նախորդող իրավիճակի հետ է կապված, իսկ իրավիճակը իշխանության, Սերժ Սարգսյանի վարչակազմի համար իրապես դժվար է, որովհետեւ հիմնական ընտրազանգվածը դեմ է այդ փոփոխություններին, կա խորը դժգոհություն իշխանությունների գործելակերպի  ու նախաձեռնության նկատմամբ: Այդ պայմաններում վարչակազմը պետք է կիրառի միայն բռնարարքներ, կեղծիքներ, այդ փոփոխության գործընթացն ու հանրաքվեն լեգիտիմացնելու: Ու քանի որ չունեն այդ լեգիտիմության պաշարը, պետք է գնան այն ճանապարհով, որ ոչ լեգիտիմ տեսքով ներկայացնեն  հիմնական ընդդիմադիր ուժերին»:

Անդրադառնալով տարածված նախնական լուրերին, թե հայտնաբերված խմբավորումը կապ ունի քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ, պարոն Սաքունցն ասաց. «Հենց դա ապացուցում է, որ ընդդիմադիր ուժերին վարկաբեկելու տրամաբանությունը իշխանության կողմից հիմնական ճանապարհն է: Բայց ես չեմ վստահում ԱԱԾ այդ հայտարարությանը, որովհետեւ շատ կոնկրետ պետք է ներկայացվի հանգամանքները, այդ խմբի ձեւավորման, խմբի կողմից ժամանակակից սպառազինության ձեռք բերման աղբյուրների վերաբերյալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. աստղիկ says:

    Սաքունց ՚՚իրավապաշտպանը՚՚ միշտ միակողմանի է մտածում, գուցե մի օր էլ փորձի մյուս կողմից նայել, իրականությունը, որ մարզպետի տան վրա հարձակվել են օբյեկտիվ լույսի ներքո կերևար..

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30