Այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ոստիկանների հետ համատեղ խուզարկում են Գյումրու «Արաքս» հյուրանոցի հետնամասում գտնվող Ղորղանյան 83 առանձնատունը: Ի դեպ, այս շենքում տեղակայված է «Մարիամ» ռադիոկայանը, այստեղ գործունեություն են ծավալում հայ կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչները: Թե ո՞րն է խուզարկություն կատարելու պատճառը, մեզ ոչ պաշտոնապես հայտնում են, թե Երեւանում այսօր հայտնաբերված հակաահաբեկչական խմբի հետքերով են եկել:
Մենք փորձեցինք կապ հաստատել ռադիոկայանի ղեկավարության հետ, սակայն բոլորի հեռախոսահամարները տեւական ժամանակ անհասանելի են: Իսկ աշխատակիցներն ընդհանարապես տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, մարդիկ առավոտյան եկել են աշխատանքի, սակայն ազգային անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ներս մտնել:
Նշենք, որ այդ նույն շենքում, երբ «Մարիամ» մշակութային հիմնադրամի կողմից դեռ հիմնված չէր «Մարիամ» ռադիոկայանը, Ավստրալիայից հայրենիք վերադարձած Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանի նախաձեռնությամբ Շիրակի մարզի, ինչպես նա եւ Ջավախքի կաթողիկե համայնքի հազարավոր երեխաներ էին կրթվում՝ սովորելով օտարել լեզուներ, արհեստներ… Նշենք, որ վարդապետը հեռավոր Ավստրալիայում անգամ հայկական դպրոց էր հիմնել:
Կարդացեք նաև
Մանրամասները կփորձենք ճշտել վաղը:
Լուսանկարները՝ «Ցայգ» հեռուստաընկերության
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ.Գ.- Նկատենք, որ ձերբակալված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի «Հայոց Վահան» կազմակերպության կողմից Youtube-ում տեղադրված չորս ձայնագրություններից երեքը հե՛նց ռադիո «Մարիամ»-ում արված հարցազրույցներ են այս կազմակերպության նախագահի եւ անդամներից մեկի հետ: