Վարչական վերաքննիչ դատարանում նոյեմբերի 25-ին դատավոր Աբովյանը հրապարակեց Աշոտ Խուդոյանի եւ Հեղինե Մակարյանի գործով որոշումը: Ըստ որի, դատարանը մերժեց կողմի վերաքննիչ բողոքը՝ վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ:
Աշոտ Խուդոյանի եւ Հեղինե Մակարյանի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ սպասելի էր նման որոշում. «Չնայած այս պահին հրապարակվեց միայն դատարանի որոշման եզրափակիչ մասը, եւ ես ծանոթ չեմ դատարանի իրավական հիմնավորումներին որոշման մեջ ներառված, բայց ամեն դեպքում գտնում եմ, որ մենք որոշումը կբողոքարկենք Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան, եւ վճռաբեկ դատարանի արդյունքից կախված կլինի հետագայում նաեւ Եվրոպական դատարան դիմելու հարցը»:
Հիշեցնենք՝ Աշոտ Խուդոյանը և Հեղինե Մակարյանն իրենց բնակարանի շուրջ ծագած խնդրի պատճառով դեռեւս 2013թ. նոյեմբերի 28-ից նստացույց էին սկսել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, որտեղից 2013 թ. դեկտեմբերի 2-ի լուսաբացին հեռացվել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի պատճառով:
2014թ. մարտի 19-ին Ա. Խուդոյանը և Հ. Մակարյանը հայցադիմում էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Հայցադիմումի քննության արդյունքում ՀՀ Վարչական դատարանը մերժել էր ներկայացված հայցը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ