Նոյեմբերի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում Իջեւանի մշակույթի տանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մասնակցությամբ մոտ կես ժամանոց հանդիպում է ունեցել Տավուշի մարզի ակտիվի՝ համայնքների ղեկավարների, դպրոցների եւ բժշկական հաստատությունների տնօրենների եւ այլոց հետ:
Հանդիպման մասնակիցներից տեղեկացանք՝ վարչապետն ասել է, որ սահմանադրության նախագծի հանրաքվեն պետք է անցկացնել կազմակերպված ձեւով, ընտրողների վրա ճնշումներ չպետք է չգործադրել եւ այլն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ