Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնական ֆիլմերի ցուցադրություններ Երևանում, Գյումրիում և Էջմիածնում

Նոյեմբեր 25,2015 20:10

Ճապոնական ֆիլմերի փառատոնը Հայաստանում այս տարի կանցկացվի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը: Այդ ընթացքում կցուցադրվեն ճապոնական հինգ ֆիլմեր՝ «Waterboys», «Նրբագեղ բառերի պարտեզը», «Երկաթուղային բեռնատար», «Նաբիի սերը» և «Կյանքն Ագա գետի վրա»:

Փառատոնի կազմակերպիչները ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը և հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնն են:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի խոսքով՝ այդ ֆիլմերը, որոնք բոլորն էլ ժամանակակից գործեր են, բավականին բարձր են գնահատվել Ճապոնիայում:

MHM0100860-copy

«Հուսով եմ՝ ֆիլմերի միջոցով հայերն ավելի լավ կճանաչեն Ճապոնիան, նրա մշակույթն ու բնակիչներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դեսպանը:

Նրա խոսքով՝ Ճապոնիայի դեսպանատունը ցանկանում է մշակութային այլ միջոցառումներ ևս անցկացնել՝ այդպիսով ավելի ամրապնդելով երկկողմ մշակութային կապերը: Դրանցից մեկը, օրինակ, նախատեսում են կազմակերպել հաջորդ տարվա հունվարին: Կինոփառատոն է լինելու, գլխավոր թեման՝ կինը:

«Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանի տեղեկացմամբ՝ այս տարվա փառատոնի շրջանակներում ճապոնական ֆիլմերի ցուցադրություններ կլինեն ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում և Էջմիածնում:

Ֆիլմերը դիտողին կներկայացվեն ճապոներենով՝ ռուսերեն ենթագրերով:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, կինոփառատոնի մուտքն ազատ է լինելու: Կինոդիտումներից բացի, կիրականացվեն նաև մշակութային այլ միջոցառումներ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30