Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահել, թե՞ չվստահել ազգային-վիճակագրական ծառայությանը. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պարզաբանումները

Նոյեմբեր 25,2015 19:45

Այսօր Aravot.am-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց՝  մի՞թե մեր երկրում մարդիկ սկսել  են բարեկեցիկ կյանքով ապրել, որ ՀՀ ազգային-վիճակագրական ծառայությունը  Հայաստանում աղքատության մակարդակի մասին իր ամենամյա զեկույցով հայտնում է, թե աղքատ բնակչության թիվը 2013թ. համեմատ 2014 թ-ին նվազել է 2 տոկոսով:  Հիշեցնենք, որ  այս տվյալները մեծ աղմուկ բարձրացրեցին Ազգային ժողովում:

«Գիտեք, ես առիթ ունեցել եմ նշելու, որ աղքատությունը չափելը դա միագործոն երեւույթ չէ, մեկ խնդրով չի պայմանավորվում: Եվ ինչպես գիտեք, նաեւ ազգային-վիճակագրական ծառայության նախագահը ներկայացրեց, դա իրականացվում է տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտությունների տվյալների արդյունքներով: Եվ այն գործոնները, որոնք հաշվի են առնվում, դրանք սպառման ագրեգատներին են վերաբերում եւ համապատասխան չափորոշիչներ, ընդունված նորմատիվներ կան, մեթոդաբանություններ կան: Նաեւ նշվեց, որ աղքատության չափման տարբեր ցուցանիշներ կան, նաեւ եկամտային աղքատության չափման միավորներ կան. օրական 1,25 դոլարից պակաս եկամուտ ունեցող, 2,50 դոլարից պակաս, 5 դոլարից պակաս եւ այլն, այսինքն` տարբեր ցուցանիշներ ու չափորոշիչներ են կիրառվում: Եւ ես կարծում եմ, որ մենք որեւէ հիմք չունենք չվստահելու այն իրականացված հետազոտության, ուսումնասիրության տվյալներին, որը մեր պաշտոնական պետական վիճակագրությունն է: Թե ինչպիսի գործոններ են ազդել, ես այս պահին չեմ կարող ասել, թե որ գործոններ են իրական ազդեցություն ունեցել, բայց դեռեւս ինքը փաստաթուղթը չի հրապարակվել, հրապարակվելուց հետո, բնականաբար, կուսումնասիրենք եւ դրա վերաբերյալ մեր նկատառումները կարող ենք ներկայացնել կամ  ձեր հարցի պատասխանն այդ ժամանակ կարող ենք տալ», -ասաց նախարարը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30