Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Ռուսական ինքնաթիռի կործանման հեղինակը Թուրքիան չէ»

Նոյեմբեր 25,2015 19:30

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ ռուսական ինքնաթիռի կործանումը Սիրիայում ոչ թե Թուրքիայի ձեռքի գործն է, այլ արևմուտքի: Ըստ պարոն Կարապետյանի՝ հասկանալի էր, որ այդ ամենը կազմակերպված էր, դրա մասին էր վկայում նաև այն, որ կատարվածի նախորդ օրը նախապատրաստական հանդիպումներ էին ընթանում. Էրդողանը ակտիվ հանդիպումներ էր ունենում: Արամ Կարապետյանը նկատում է, որ G20-ի հանդիպումից հետո ՆԱՏՕ-ում ընդգրկված արևմուտքը առաջին անգամ վրացական, ուկրաինական դեպքերից հետո պատասխան է տալիս ռուսական գործողություններին.

«Այս անգամ արևմուտքի մի հատված ասաց, եկեք ուժային մի բան էլ մենք ձեռնարկենք, քանի որ Պուտինի քաղաքականության հիմքը ուժային գործողությունն է»: Պարոն Կարապետյանը ևս մեկ փաստարկ է ներկայացնում, թե ինչու ռուսական ինքնաթիռի կործանման հեղինակը Թուրքիան չէր. «Երեկ առավոտյան խփեցին ինքնաթիռը, Օլանդն ու Օբաման հանդիպեցին: Նախկինում Օլանդը խոսում էր Ռուսաստանի հետ կոալիցիա ստեղծելու մասին, իսկ երեկ դրա ակնարկն անգամ չկար»:

Արամ Կարապետյանին այս պահին ամենից շատ հետաքրքրում է, թե այս սադրանքների մեջ մտնելու համար Թուրքիան արդյունքում ինչ է ստանալու. «Մեզ համար Ղարաբաղի և մնացած խնդիրների հետ կապված կարևորագույն հարց է, թե Թուրքիան ինչ է արդեն բանակցել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30