Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանը՝ «ահաբեկչության» մասին. «Տեսնենք քաղաքական առումով վերջը ում գլխին կջարդվի»

Նոյեմբեր 25,2015 18:33

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը չի կարծում, որ ԱԱԾ-ի կողմից բացահայտված հանցավոր խումբը  պատրաստվում էր ահաբեկչության: Նա սպասում է, տեսնի, թե դա ում գլխին ի վերջո քաղաքական առումով կջարդվի: «Հայելի» ակումբում նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ օգտագործվում է «խմբակցություն» բառը: Այնուհետև մեկնաբանեց կատարվեց. «Երբ առավոտյան այդ լուրն իմացա, մտածեցի. ՀՀ-ում մահմեդական տեռորիզմի հիմքեր չկան, հիմք չկա նաև այն առումով, որ ՀՀ-ն նմանատիպ գործողությունների տրամաբանության հետ երբեք չի շփվել ու թիրախ չի եղել:

Ահաբեկչություն ՀՀ-ում կարող է լինել կամ ՌԴ-ի հետ կապված, կամ Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկ  ծառայություններն ինչ-որ մեկի անվան տակ ինչ-որ բան անեն: Երրորդը, որից ամենաշատ վախենում եմ, ՀՀ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ այնքան են ապուշություններ խոսում ու համը հանում, որ թիրախավորում են Հայաստանը»:

Պարոն Կարապետյանի համար արդեն առավոտյան հասկանալի էր, որ կամ ինչ-որ հատուկ ծառայություններ անհասկանալի տրամաբանությամբ ՀՀ-ում մի բան են անում, որը քիչ հավանական է, կամ երկրորդը, որը ընդունված է Հայաստանում: Զենքը դրել են, գտել են, մեկին բռնելու են. «Այս ամենում մութ բան տես: Սա ընթանում է այն պահին, երբ ողջ աշխարհում խառը վիճակ է, իսկ ՀՀ-ում, «Մենք ենք մեր սարերի պես» խոտը հնձելով, հանգիստ «այո» -«ոչ» են ասում»:

Ամփոփելով «ահաբեկչության» թեման՝ պարոն Կարապետյանը նշեց. «Առաջինն այն է, որ ցույց տան, որ մենք էլ հակաահաբեկչական գործողությունների պատրաստ երկիր ենք, ամենայն հավանականությամբ կկապվի սիրիահայերի հետ, երկրորդը, սպասենք, տեսնենք, թե քաղաքական առումով վերջը ում գլխին կջարդվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30