Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը անդրադարձել է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Ռուսաստանի ռազմական օդանավի կործանման միջադեպին: Նա ադրբեջանական haqqin.az կայքին ասել է. «Մեծ հաշվով,Մոսկվան եւ Անկարան իրենք կլուծեն այդ հիմնահարցը: Այդ երկրները դարերով դիվանագիտական հարաբերություններ ունեն, եւ նրանք կարող են հարթել սուր պահերը: Բաքուն չպետք է մտնի նրանց հարաբերությունների մեջ: Ադրբեջանը հստակ դիրքորոշում ունի՝ իր ազգային շահերի պաշտպանությունը»:
Ա.Մութալիբովն, այնուամենայնիվ, վախենում է, որ Ռուսաստանը կսկսի Հայաստանին որպես մահակ օգտագործել Թուրքիայի դեմ: Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է բարեկամական հարաբերություններ ունենա եւ ԱՄՆ-ի, եւ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, որը կլինի Ադրբեջանի կայունության գրավականը:
Լուսանկարը՝ haqqin.az-ի
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ