Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գոհաբանության տոնին ընդառաջ՝ Գետաշենի դպրոցը տոնեց նորամուտը

Նոյեմբեր 25,2015 17:52

ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 2015, ԳԵՏԱՇԵՆ – Այսօր Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 300 աշակերտներ տոնեցին հիմնանորոգված միջնակարգ դպրոցի նորամուտը:

Դպրոցի նորոգումն իրականացվել է Հիմնադրամի կողմից՝ բարերար, երջանկահիշատակ Հայկ Բոյաջյանի նվիրատվությամբ: Նոր կյանք ստացած դպրոցի նորոգման մեջ իր մեծ ներդրումն ունի նաև Արմավիրի մարզպետարանը:

«Վերջին տարիների ընթացքում մենք կարողացել ենք 86-ից ավելի դպրոց նորոգել Արմավիրի մարզում: Դրան անմասն չի մնացել նաև Հայաստանի մանուկներ հիմնադրամը՝ մեծածավալ ներդրումներ կատարելով մարզում: Եվ պատահական չէ, որ COAF-ի խորհրդի ատենապետ Կարո Արմենը դարձել է Արմավիրի մարզի պատվավոր քաղաքացի»,- ողջույնի խոսքում նշեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Հարմարավետ, գունավոր և տաք կրթօջախը Գետաշեն համայնքին, դպրոցի անձնակազմին և աշակերտներին հանձնվեց Գոհաբանության տոնին ընդառաջ՝ ի երախտագիտություն Հիմնադրամի դոնորների նվիրաբերության, գործընկերների նվիրվածության և բոլոր սրտացավ մարդկանց մասնակցության:

«Հիմնադրամի համար հատկապես կարևոր է երկրի սահմանից ընդամենն 800 մետր հեռավորությամբ գտնվող Գետաշեն գյուղի դպրոցականների համար կրթական և ուսումնական լավագույն միջավայր ապահովելը: Հայաստանի սահմանամերձ գոտիների զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար»,- շնորհավորական խոսքում նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:

Դպրոցի շրջայցին հաջորդեց մշակութային մասը՝ երաժշտական համարներ աշակերտների կատարմամբ, Հիմնադրամի և դպրոցի «Իմ թատրոն» ինտերակտիվ թատրոնի նոր ներկայացման դրվագ և «Հայելի» թերթի եզակի համարը՝ նվիրված Ցեղասպանությունից մազապուրծ գետաշենցիներին, որ թողարկել են դպրոցի սաները Dreamdo School (Երազանքների իրականացման դպրոց) ծրագրի շրջանակներում:

Գետաշենի միջնակարգ դպրոցը Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից վերանորոգման աջակցություն ստացած թվով 13-րդ կրթօջախն է: Դպրոցների բարեկարգման աշխատանքներին զուգահեռ՝ Հիմնադրամը մշտապես իրականացնում է համապարփակ ծրագրեր՝ միտված ակտիվ, բանիմաց և նպատակասլաց քաղաքացիների կայացմանը:

Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30