Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գերմանիայի դեսպանն ընդունեց «Մեդիա-Շանգալ»-ի խորհրդի անդամներին

Նոյեմբեր 25,2015 17:09

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը ընդունեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի անդամներին:

Հանդիպման ժամանակ կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը դեսպանին խնդրեց որպիսի ԳԴՀ-ն օգնություն ցույց տա Իսլամիստների գերությունից ազատագրված Շանգալ «Սինջար» քաղաքին, որ եզդիները կարողանան վերականգնեն ավերակների վերածված իրենց բնօրրանը:

Հետևողականություն ցուցաբերեն եզդի կանանց ու երեխաներին ԻՊ-ի գերությունից շուտափույթ ազատագրելու համար: Օգնեն եզդիներին միջազգային կազմակերպությունների երաշխավորությամբ, քրիստոնյաների հետ ինքնավարություն ձեռք բերելու համար:

Դեսպանը հավաստիացրեց, որ դեսպանության ծրագրերում հաշվի կառնվեն նաև ազգային փոքրամասնությունների կարծիքը:

Ա.Շարոյանը դեսպանին ծանոթացրեց Հայաստանում եզդիների համայնքի ապրելակերպին, միավորման գործունեությանն ու ծրագրին : Շնորհակալություն հայտնեց եզդի փախստականներին անմիջական մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Վերջում դեսպանը հավաստիացրեց, որ վերոհիշյալ հրցերի մասին կիրազեկի իր երկրի ղեկավարությանը:

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30